00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրոպայի լիգա. օրվա արդյուքներն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը «Արսենալ»-ը կիսաեզրափակչում է (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա լավագույն դրվագը (տեսանյութ)Իրինա Շեյքը` Versace-ի գովազդային արշավում (տեսանյութ, լուսանկարներ) «Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Եթե Պողոսյանը հայտարարում է իր գտնվելու վայրի մասին, ապա իմաստը ո՞րն է` «Ինտերպոլը» ձերբակալի իրենԻմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի․ Դավիթ ՍանասարյանՇատ ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, որտեղ կարող էր ուղղվել 124 միլիոնը«Իմ քայլի» բենեֆիսը՝ թանկ հաճույք հարկատուների համարԴավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

«Բաց պատասխան» Անահիտ Բախշյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակին

ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքել է Անահիտ Բախշյանի բաց նամակին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, արձագանքի տեքստում, մասնավորապես, ասվում է.

«ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նոյեմբերի 5-ին բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչո՞ւ այն դեպքերում, երբ հանրակրթական դպրոցներում կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերով քննվող քրեական գործերով այդ դպրոցի տնօրեններին մեղադրանք է առաջադրվում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները չեն օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածից և չեն կիրառում այդ տնօրենների պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանիք միջոցը:

Նախ շնորհակալություն ենք հայտնում տիկին Բախշյանին ինչպես դպրոցներում հանցավոր դրսոևորումների նկատմամբ խիստ անհանդուրժողականություն ցուցաբերելու և նման երևույթները հանրայնացնելու, այնպես էլ վերոնշյալ խնդիրը բարձրացնելու և դրան անդրադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Ամբողջությամբ կիսում ենք տիկին Բախշյանի մտահոգություններն առ այն, որ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ օգտագործմամբ կատարվող հանցագործությունների մեջ մեղադրվող անձի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնավարումն առանձին դեպքերում մեծացնում է մինչդատական վարույթում կամ դատարանում նրանց կողմից գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու, կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ռիսկերը: Մեծապես հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ նախկինում, նման դրսևորումների բարձր հավանականության վերաբերյալ բավարար հիմքերի առկայությունը գնահատելով, դատախազների կամ նրանց համաձայնութմաբ քննիչների կողմից նման նախաձեռնություն ցուցաբերվում էր:

Սակայն կոնկրետ հանրակրթական դպրոցների տնօրենների կամ աշխատակիցների, ինչպես նաև առանձին այլ կատեգորիայի պաշտոնատար անձանց նկատմամբ հարկադրանքի այս միջոցի կիրառման առումով քրեադատավարական օրենքի կարգավորումները թերի են, ոչ ամբողջական, ինչն իր արտացոլումն է գտել նաև դատական ակտերում՝ գործնականում ձևավորված մեկնաբանություններով ստեղծելով խոչընդոտներ:

Մասնավորապես, դեռևս 2016թ. քննվող քրեական գործի շրջանակում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, ապա նաև ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերով ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, որ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ քննիչը բավարար հիմքերի առկայությամբ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում կարող են կայացնել միայն այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով են հանդիսանում հանրային ծառայող: Դատական նշված ակտերով տրված իրավական մեկնաբանություններից հետևում է, որ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ներառյալ ղեկավար-կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք, օրենքի իմաստով հանրային ծառայության մեջ ընդգրկված անձինք չեն համարվում, հետևաբար նրանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը կիրառելի չէ:

Այս հանգամանքով է պայմանավորված, որ մասնավորապես հանրակրթական դպրոցների տնօրենների նկատմամբ, բավարար հիմքերի առկայությամբ, հարկադրանքի այդ միջոցը կիրառելու պրակտիկան գործնականում չի շարունակվել:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը ևս այն համոզմունքն ունի, որ հարկադրանքի այդ միջոցի արդյունավետության և նպատակայնության ապահովման նկատառումով այն չպետք է սահմանափակվի միայն օրենքի իմաստով հանրային ծառայության մեջ ընդգրկված անձանց նկատմամբ կիրառությամբ: Նաև իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունն է ցույց տալիս, որ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու՝ նրանք ներգրավվա՞ծ են հանրային ծառայության մեջ, թե՞ ոչ:

Ուստի նշված խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա հունիսին մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, հենց 152-րդ հոդվածում, փոփոխություն կատարելու նախագիծ»:

Լրահոս
19 Ապր
Բացահայտվեց 3 տարի առաջ Սևանի թերակղզում լողափից կատարված գողությունըՈստիկանները գրպանահատի են բերման ենթարկել (տեսանյութ)Ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են Վանաձորում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)Եվրոպայի լիգա. օրվա արդյուքներն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը «Արսենալ»-ը կիսաեզրափակչում է (տեսանյութ)Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու հրամանը.hraparak.amՍև բլուզ, նախշազարդ տաբատ․ ոճային Սիրուշոյի նոր կերպարը (ֆոտո)Էմիլի Ռատակովսկին՝ նոր ոճային կերպարում (լուսանկարներ)Հրդեհ Թաիրովի փողոցում. տուժածներ չկան Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք Ռաֆայել Երանոսյան` «T®️աֆֆիկ վարկի տակ ենք» (տեսանյութ) Նուռնուս գյուղում հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա Հեղափոխության նվիրյալները հետապնդվում են, 28 տարի երկիր թալանածները՝ եվրոպաներում հանգստանում. Զ. ՄեջլումյանԿառավարության շենքի վերանորոգման նախագիծը հաստատվեց միաձայնՉեմպիոնների լիգա. օրվա լավագույն դրվագը (տեսանյութ)Իրինա Շեյքը` Versace-ի գովազդային արշավում (տեսանյութ, լուսանկարներ) «Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Խելացի անասնագոմերի կառուցման հայտերը 10 անգամ ավելի շատ են. վարչապետ Զահլեի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջներըՄԹ դեսպանը հայտնել է արդարադատության ոլորտի բարեփոխման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն Եթե Պողոսյանը հայտարարում է իր գտնվելու վայրի մասին, ապա իմաստը ո՞րն է` «Ինտերպոլը» ձերբակալի իրեն«3 անչափահասները հղիացել են 16 տարին լրանալուց հետո. քրգործի հարուցումը մերժվել է». Նելլի ԴուրյանՀայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումըՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըԻմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի․ Դավիթ ՍանասարյանԲացահայտվել են Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները ՀոլանդիայիցՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական խմբի ղեկավարի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը Շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, որտեղ կարող էր ուղղվել 124 միլիոնը«Իմ քայլի» բենեֆիսը՝ թանկ հաճույք հարկատուների համարՀՀ դեսպան Բաղդասարյանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունըՔաղաքացու օրվան նվիրված բոլոր միջոցառումները անցկացվելու են նաև մարզերում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին Փաշինյանն իրավացի է. համաներմամբ բաց թողեք մարդասպաններին, նստացրեք՝ ՀԴՄ չխփողներինԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց 16 տարեկանում մահացել է «Ամպամած ատլաս» ֆիլմի դերասանուհի Մայա-Լեսյա Նեյլորը Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ Տոկիո-2020 խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին «Կամազի» հանդեպ «սիրո» կոռուպցիոն երանգներըԿառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 13 ֆուտբոլիստի Մի՞թե երկրում չկան պրոֆեսիոնալներ, որոնք չեն եղել հին համակարգում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Եթե արագ պետտուրք չսահմանենք ներմուծվող ցեմենտի վրա, ապա մեր գործարանները կփակվեն. Հայկ Սարգսյան
Ամենադիտված
Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՈւշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ) Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԺողովուրդ ջան, չխաբնվեք. Գագիկ Սուրենյան Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ Սարգսյանը