Նազարբաևը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնում է Բելառուսի ներկայացուցչին
Արտաքին ՔաղաքականՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովի նշանակմանը, իսկ ավելի ուշ հետկանչման գործընթացին՝ Նազարբաևը հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ «Հայաստանին հաջորդում է Բելառուսը»:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Ղազախստանի նախագահը: