00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարանԱրմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ (լուսանկարներ) Հասունացել է 18 տարեկաններին առաջնագծից հանելու հարցը. Անդրանիկ Քոչարյան Դավիթ Անանյանը պետք է իր դիպլոմները շպրտի, Աստվածաշունչ կարդա. ավտոներկրողների բողոքի ակցիանՋերմաստիճանը կնվազիՆիկոլ Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Զինվորականները պետք է արժանապատիվ ապրեն, ունենան բարձր աշխատավարձ. Անդրանիկ ՔոչարյանԻրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե 3 բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան Մեկնարկել է Վստրեչի Ապերի գործով դատական նիստըՄեյվեյզերը «Յուվենտուս»-ի հաղթանակից հետո այցելել է թիմի հանդերձարան (լուսանկարներ)

Միացյալ Նահանգները բացառում է ԼՂ խնդրի ռազմական կարգավորումը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:

Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը

Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին: «Մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ձեր համագործակցությունը կողմերի հետ: Մենք շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում և Բարձր մակարդակի պլանավորման խմբին ձեր զեկույցների ու թարմացումների համար»,- ընդգծել է նա:

Մակրիսը նշել է, որ Միացյալ Նահանգներին ոգևորել են երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները: «Այս շփումները ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:

Գրեգորի Մակրիսն ընդգծել է, որ համանախագահները  կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում: Նա համոզմունք է հայտնել, որ արտգործնախարարների միջև հանդիպումները կարող են դրական ազդեցություն գործել առաջարկված միջոցները կյանքի կոչելու գործում:

«Այս հակամարտությունն արդեն շատ երկար է շարունակվում: Եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախապատրաստեն իրենց բնակչությանը խաղաղությանը: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- նշել է նա:

Դիվանագետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նրա խոսքով՝ այդ պատճառով վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն այնպիսի բարձրաստիճան պատվիրակների ուղարկեց Հայաստան ու Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուս-քվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշվում է Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- հայտարարել է Գրեգորի Մակրիսը:

 

 

Լրահոս
17 Հուն
Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարանԱրմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ (լուսանկարներ) Հասունացել է 18 տարեկաններին առաջնագծից հանելու հարցը. Անդրանիկ Քոչարյան Դավիթ Անանյանը պետք է իր դիպլոմները շպրտի, Աստվածաշունչ կարդա. ավտոներկրողների բողոքի ակցիանՄեգան Մարքլը հայտնել է, թե երբ կծնվի իր և արքայազն Հարրիի առաջնեկը (լուսանկարներ)Ջերմաստիճանը կնվազիՔրեական հեղինակություն «Տույը» 10 հազար դոլար է տվել Փաշինյանի խորհրդականին. Politik.amՆիկոլ Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Զինվորականները պետք է արժանապատիվ ապրեն, ունենան բարձր աշխատավարձ. Անդրանիկ ՔոչարյանԻրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե 3 բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան Մեկնարկել է Վստրեչի Ապերի գործով դատական նիստըՄեյվեյզերը «Յուվենտուս»-ի հաղթանակից հետո այցելել է թիմի հանդերձարան (լուսանկարներ)Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ 2019-ին ՀՆԱ-ն կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան Պայթյուն Թբիլիսիում. զոհերի եւ տուժածների մեջ հայեր չկանԷդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է ԱԺ պատգամավորներին երկար չսպասեցնել Հայկ Կոնջորյանի վրիպո՞ւմը, թե՞ Բոլթոնի տրամաբանության մարմնացումը«А король- то голый». Շարմազանովը հիշել է Անդերսենի հեքիաթներըՀաջողություններ ինձ մաղթեք. Արմեն ԳևորգյանՎարչապետի աշխատակազմի երկու մեքենաները կհատկացվեն Պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը չեղյալ համարվեց ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն հանցագործություն Կառավարությունը սահմանեց այն զենքերն ու հատուկ միջոցները, որոնք պետք է կրեն դատական կարգադրիչները Պատրաստ եմ սիրով աշխատել. Զառա Բաթոյանը՝ նախարարի պաշտոնը ստանալու մասինՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստինԳագիկ Ծառուկյանն իտալացի գործընկերոջ հետ հիմնում է սպասքի արտադրություն՝ Ceramisia բրենդով (տեսանյութ) Նպաստի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մյուս քրեակատարողական հիմնարկներում. Նաիրա Զոհրաբյան Կառավարությունը հաստատեց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը Նիկոլը փողոցից է եկել և փողոցից վախենում է․ Մենուա ՀարությունյանԱռաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Տավուշի ու Շիրակի մարզպետներն ազատվեցին պաշտոնից Մարզերում և Երևանում մինչև 6 ժամ լույս չի լինի Սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության նոր պահեստներ (տեսանյութ) Մեկնարկել է կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է «ափիոն» թմրանյութով ներծծված հագուստ. ՊԵԿ Անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունըՀանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղումԿոնջորյանի հայտարարությամբ Հայաստանի նոր իշխանությունները արձանագրեցին անփոխարինելի ռեկորդՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կուտակումներ կան Աստղագուշակ՝ հունվարի 17-ի համարՀայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում. ԱշոտյանՕրվա խորհուրդըՄեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». ՊԵԿ նախագահին փոխարինո՞ղ են գտել «Փաստ». Ավելի քան 10 մլն դրամ, 48 000 դոլար եւ 33 000 եվրո՝ դատավորի հայտարարագրում«Ժամանակ». ԵԿՄ նախագահ կարող է ընտրվել Սասուն Միքայելյանը «Փաստ». Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ «Ժամանակ». ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը Ռուբեն Ռուբինյանն է
Ամենադիտված
Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Սահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնումՄարությանն անում է ամեն ինչ՝ սեփական հրաժարականը մոտեցնելու համարԱրարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Քնել-հելել եմ ու «Գոլդեն Փելիս»-ն իմն ա եղե՞լ. Սասուն Միքայելյանի որդին՝ հյուրանոցի հետ իր կապի մասին25-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի և «Աստղիկ» ԲԿ-ներից իրարամերժ պատասխաններ են տալիսԻրանի պատասխանը՝ Հայաստանին Հայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակցինՖրանսիացի բլոգերը «Չարժե գնալ Հայաստան» վերնագրով ուշագրավ տեսանյութ է հրապարակել
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան «Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ) Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանըՇոու բիզնեսից արձագանքում են ՊԵԿ-ի որոշմանը (տեսանյութ) Մարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալ«Ասֆալտին փռեմ» օպերացիան` Երևանի կենտրոնում