Հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին. Միքայել Մինասյան
ՔաղաքականՍուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումն ավարտելուց հետո Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո:
Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:
Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:
Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»: