Վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոնը հայտնի է
Սպորտ
ԽՄՕՄՄ կանանց թիմը դարձավ Հայաստանի վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն:
Կայացավ Հայաստանի առաջնության կենտրոնական հանդիպումները՝ 3-4 տեղերի համար մրցեցին Արցախ-ՀՊԼՀ թիմերը, հաղթեց Արցախի կանանց թիմը 3:1 հաշվով, եզրափակիչ խաղում մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և Նժդեհ թիմերը:
Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝ հաղթելով մրցակցին 3:0 հաշվով:
ԽՄՕՄՄ թիմը, Ռոբերտ Ջանիբեկյանի և Կարեն Շահբազյանի ղեկավարությամբ, 3-րդ անգամ անընդմեջ՝ հռչակվեց ՀՀ կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն: