Մակրոնի դեմ հարձակման նախապատրաստման կասկածյալները խոստովանել են՝ ինչպես են ցանկացել սպանել նախագահին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակման նախապատրաստման գործի կասկածյալները հարցաքննության ժամանակ պատմել են, որ ցանկացել են դանակով հարձակում գործել նախագահի վրա Փարիզում մեկնարկել են առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Ինչպես փոխանցում է France 2 հեռուստաալիքը, երկու կասկածյալներ առայժմ ազատ են արձակվել, իսկ ևս 4 կասկածյալ ընդունել են իրենց մեղքը:
Իրավապահները հակված են այն վարկածին, որ Մակրոնի դեմ հարձակման նախաձեռնողը 62-ամյա ֆրանսիացի գործարար Ժան Պիեր Բ.-ն է: Հենց նրա մեքենայում են հայտնաբերել դանակը, որով ենթադրաբար ցանկացել են հարձակվել նախագահի վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայում ձերբակալել են 6 անձի, որոնք կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում իրականացնելու մտադրություն ունենալու համար:
Կասկածյալները սերտ կապեր ունեն ծայրահեղ աջակողմյան շրջանակների հետ: Նրանց ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվել: Իրավապահներն ավելի վաղ հետաքննություն էին սկսել Մակրոնի ստացած սպառնալիքների հիման վրա: