Երևանում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 01:21-ին ահազանգ է ստացել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ դեպի հանրակացարաններ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:47-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել է ‹‹Opel Astra G›› մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ս., ծնված 1998 թ.): Տուժածներ չկան: