Բալահովիտում կրակոցներ են հնչել
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց - 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և կրակոցները արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը՝ նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Աղաբեկ Հակոբյանի տան մոտ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։