Էմերին` Մխիթարյանին դաշտ դուրս բերելու և թիմի խաղի մասին (տեսանյութ)
VideoԱնգլիայի առաջնության12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Վուլվերհեմփթոն»-ի հետ: Խաղից հետո լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է խաղի մասին.
«Գիտենք, որ մրցակիցը մրցունակ և կազմակերպված թիմ է: Խփված գոլից հետո մենք շարունակեցինք ռիսկի դիմել, քանի որ ցանկանում էինք հաղթել, բայց մեր դարպասների մոտ մի քանի պահ եղավ: Խաղի արդյունքից գոհ չենք, բայց արժանին ենք մատումցում նրանց աշխատանքին:
Անդրադառնալով Մեսութ Օզիլինին փոխարինելուն՝ Էմերինի նշել է.
«Պահեստայինների նստարանին ունեինք երկու հարձակվողական ոճի կիսապաշտպան ` Մխիթարյանը և Ռեմզին: Ցանկանում էի դաշտ դուրս բերել երկու երկու հարձակվողական ոճի կիսապաշտպան, այդ պատճառով էլ գնացի նման փոփոխության»:
Նշենք, որ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել խաղի 76-րդ րոպեին և գոլ խփել` փրկելով լոնդոնցիներին պարտությունից: