«Բարսելոնա»-ի անհաջող արդյունքը վերջին 15 տարվա ընթացքում (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն, ինչպես տեղեկացրել ենք 3:4 հաշվով պարտվել է «Բետիս» -ին:
Կատալոնյան ակումբը 4 գոլ է բաց թողնում այս մրցաշրջանում առաջին անգամ: Թիմը վերջին անգամ 4 գոլ էր բաց թողել մայիսին, երբ արտագնա խաղում ուժերը չափել է «Լևանտե»-ի հետ (4:5):
«Նոու Կամպ» մարզադաշտում «կապտանռնագույնները» 4 գոլ բաց չէին թողել 2003թ-ի մայիսից, երբ 2:4 հաշվով պարտվել էին «Դեպորտիվո»-ին: Այս մասին գրում է MisterChip-ը: