ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիո»-ի (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների: 

«Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: