Բրիջիթ Մակրոնը, Մելանյա Թրամփը եւ արքայադուստր Շարլենը Վերսալում՝ ընդունելության ժամանակ (լուսանկարներ)
ФотографииՓարիզում հանգստյան օրերին տեղի ունեցան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները: Եվ եթե Թերեզ Մեյը ցանկացավ այդ պատմական օրը նշել Մեծ Բրիտանիայում, ապա աշխարհի մյուս ղեկավարներին հյուրընկալեց Էմմանուել Մակրոնը և իր կինը՝ Բրիջիթը։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Կիրակի օրը Վերսալում կայացած գալա-ճաշկերույթին Բրիջիթ Մակրոնն ընդունեց այլ երկրների առաջին տիկնանց: Փարիզում հանգստյան օրերի եղանակն անձրևային էր: Հետևաբար կանայք հագնված էին ավելի տաք հագուստով։ Մելանյա Թրամփը հանդիպմանը եկել էր Dior-ի փափուկ մոխրագույն բրդյա հագուստով, ուսերը գրկում էր դասական բաճկոնը, իսկ բարձրակրունկները լրացնում են էլեգանտ Մելանյայի ամբողջական կերպարը:
Բրիջիթ Մակրոնը ևս դասակն կերպարով էր ներկայացել ճաշկերույթին։
Ընդունելությանը ներկա են եղել առաջնորդների կանայք, Մոնակոյի արքայադուստ Շարլենը և այլք։