ՌԴ-ի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիր է կնքվել
РоссияՌուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է: Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները մատակարարումների հարցով: Պայմանագիրը կնքված է: Մատակարարման հետ կապված կան որոշ բանակցություններ, որոնք հիմա ընթանում են»,-ասաց Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մատակարարվեիք սպառազինությունը մասամբ է արտադրված:
Նա նաև հավելեց, ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը: Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը մտադի՞ր է նոր վարկ վերցնել, Տոնոյանն ասաց. «Այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը»:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից է լինելու այն: «Ոչ միայն, ոչ միայն ֆինանսական կառույցներից»,- ասաց Տոնոյանը: