«Անհավանական թվացող, բայց իրագործված գործողություն, որն ապացուցեց, որ հարևան ժողովուրդը, բացի ուժից ուրիշ լեզու չի հասկանում»
BlogosphereՖեյսբուքյան օգտատեր Աղասի Միքայելյանն իր էջում գրել է․
«4 տարի առաջ խոցվեց հայկական Մի 24 ուղղաթիռը: Անձնակազմի 3 անդամների անշնչացած մարմինները մեկ շաբաթից ավել հնարավոր չէր լինում վերադարձնել: Ադրբեջանցիները վերահսկում էին էդ տարածքը: Ոչ մի մարդասիրական միջազգային կառույց, խաղաղասիրական ու եսիմինչասիրական կազմակերպություն չկարողացավ համոզել Ադրբեջանի իշխանությանը զոհերի մարմինների վերադարձը կազմակերպել:
Բայց դա արվեց: Արվեց Արցախի հատուկ նշանակության ուժերի կողմից: Անհավանական թվացող, բայց իրագործված գործողություն, որն ապացուցեց, որ էսօր լիքը մարդկանց կողմից սիրո ու փաղաքշանքի արժանի հարևան ժողովուրդը, բացի ուժից ուրիշ լեզու ուղղակի չի հասկանում»: