Գվարդիոլան նշել է Անգլիայի չեմպիոնի կոչման ֆավորիտներին
Спорт«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է այն ակումբների անունները, որոնց համարում է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտ:
«Չեմպիոնի կոչմանը, կարծում եմ, հավակնում են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Չելսի»-ն և նույնիսկ «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը: Մենք ընդամենը երկու միավորով ենք առաջ նրանցից:
Հանդիպումների մեծ մասը լավ են խաղում, սակայն կան շատ բաներ, որոնք կարող ենք բարելավել: Առջևում շատ խաղեր կան, նույնիսկ առաջին շրջանն ավարտված չէ: Մինչև մրցաշրջանի ավարտը շատ բան կարող է պատահել»,- Գվարիդոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ Գվարդիոլայի թիմը 32 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: