«Ժողովուրդ». Բնակարանային շուկան պասիվացել է «Ժողովուրդ». Գործընթացը սկսված է «Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ փակ նիստից «Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել «Հրապարակ». Պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով «Ժողովուրդ»․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Հրապարակ». Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին Ծովագյուղ կանգնի, բերան կկոտրի. համացանցում քննարկում են Ծովագյուղի ճակատամարտը «Այդ ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք»․ Դավիթ Բաբայան 

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հասարակություն

Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: 

Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը:

Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով: Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով, կամ արյան մեջ գլուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների ռիսկը, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:

Համաշխարհային տվյալների համաձայն` դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են` ժառանգական նախատրամադրվածությունը (1 տիպի ՇԴ), անառողջ սննդակարգը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4-կգ և ավելի քաշ ունեցող երեխայի ծննդաբերությունը:

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշերն են՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն (պոլիուրիա), անհագ ծարավի զգացում (պոլիդիպսիա), մշտական քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում, վերքերի դանդաղ լավացում:

Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում այս ախտանիշները կարող են հանկարծակի ի հայտ գալ: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման սկզբնական փուլում այս ախտանիշները կարող են ավելի թույլ արտահայտված լինել, այդ իսկ պատճառով հիվանդությունը կարող է ախտորոշվել սկսվելուց մի քանի տարի անց, արդեն բարդություններ առաջանալուց հետո: Ոչ վաղ անցյալում այս տիպի դիաբետը ախտորոշվում էր միայն մեծահասակ մարդկանց շրջանում, բայց այժմ երիտասարդացման միտում է արձանագրվում և այն ախտահարում է նաև դեռահասներին և երիտասարդ տարիքի բնակչությանը, որը պայմանավորված է ռիսկային վարքագծով:

Անվերահսկելի դիաբետի ընդհանրական արդյունք է հանդիսանում հիպերգլիկեմիան կամ արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակի բարձրացումը, ինչը ժամանակի ընթացքում բերում է օրգանիզմում արյան շրջանառության, նյարդային, տեսողական և այլ օրգան համակարգերի ախտահարման:

Հիվանդության և հետագա բարդությունների զարգացման կանխարգելումը հնարավոր է սքրինինգային՝ արյան գլուկոզի պարունակության պարզ հետազոտության (լաբորատոր անալիզի) միջոցով, ինչը բավականին մատչելի թեստ է: Դիաբետի դեղորայքային և ոչ դեղորայքային բուժումը ուղղված է արյան մեջ գլուկոզի քանակի նվազեցմանը, ինչպես նաև արյունատար անոթների քայքայմանը նպաստող հայտնի ռիսկի գործոնների նվազեցմանը:

Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների` շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ, որը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք):

Յուրաքանրյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:

Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Բնակարանային շուկան պասիվացել է«Ժողովուրդ». Գործընթացը սկսված է«Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ փակ նիստից«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել«Հրապարակ». Պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով«Ժողովուրդ»․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել«Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն«Հրապարակ». Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին«Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի». Վարդայի հուզիչ գրառումը«Քո սերը իմն ա, իմ Իննա»․ Զիրոյանը երգ է նվիրել Իննա Խոջամիրյանին (տեսանյութ)Ծովագյուղ կանգնի, բերան կկոտրի. համացանցում քննարկում են Ծովագյուղի ճակատամարտըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չգնալ Լեռնային Ղարաբաղ Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը. Արփինե ՀովհաննիսյանԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան Նիկոլ Փաշինյանի հեռացումը այլևս հրամայական է. Իվետա ՏոնոյանԽարկովում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կա 18 զոհ (տեսանյութ) Ծառուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող. ԱշոտյանԻրենց որոշման համար պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան«Ափսոս էր հեղափոխությունը». Նաիրա ԶոհրաբյանԳագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Մամա չեմ ասում, բայց մամայիս պես հարգում ու սիրում եմ». Սիլվա Հակոբյանը հրապարակել է սկեսուրի լուսանկարըԱրմեն Նազարյանն իր աջակցությունն է հայտնել հրաժարականի դիմում ներկայացրած ԿԳՄՍ փոխնախարարինԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. ուղիղ Պատգամավորն առցանց հանդիպման ժամանակ համբուրել է սիրուհու մերկ կուրծքը (տեսանյութ, լուսանկարներ)Տիգրան Ուլիխանյանը կնշանակվի ՊՎԾ պետի ԺՊ«Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլն ավարտվեց. ՊՆ խոսնակ Տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան ՀակոբյանԱնֆիսա Չեխովան ամբողջովին մերկացել է տեսախցիկի առջև (լուսանկար)Ուզում ես Հռոմի Պապ ընտրվիր, գործածդ մեղքերի համար պատժվելու ես. Աշոտյանը` ՓաշինյանինՈւնենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը. վարչապետԱշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը (լուսանկարներ)Ոստիկանները բերման ենթարկեցին «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին և առգրավեցին դագաղըՀավաքարարն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակիՏիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը. ՀԺ«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս». Արթուր Ալեքսանյանը՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարարին «1240 մահը Նիկոլ Փաշինյանի վզին է». բողոքի ակցիա` Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ՍԴ թնջուկը պառակտեց «Իմ քայլը»Երբ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, դրան հետևում են կոնկրետ գործողություններ. պաշտպան (տեսանյութ) Ո՞ւմ կառավարման շրջանում են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները եղել առավել բարձր մակարդակիՄինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան«Կամ քաղաքական անմեղսունակություն կամ ... »Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ. ԹովմասյանԻնչպես է կինը գողանում սուպերմարկետի վաճառողուհու դրամապանակը (տեսանյութ)Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Մոմավառություն և քայլերթ՝ կորոնավիրուսի զոհերի հիշատակին. ուղիղ Այս պահին չեմ ուզում մեղավորներ փնտրել. իմքայլական պատգամավորը` Գայանե Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասինԾնվել է Գոռ Հակոբյանի երրորդ որդին ՍԴ նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն«Իմ տրամադրությունը շատ բարձր է». հայտնի է` երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը
Ամենադիտված