Անկասկած Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչն է. Մարադոնա
ՍպորտԼեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, որ աշխարհի լավագույն մարզիչը Ժոզե Մոուրինյուն է:
«Անկասկած Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչն է: Ամեն դեպքում ինձ համար այդպես է: Պետք է արժանին մատուցել Գվարդիոլային, նա շատ բան վերցրեց Յոհան Կրոյֆից:
Շատ անգամներ ասել եմ` Պեպը չի ստեղծել տիկի-տական, այդ արել է Կրոյֆը», – Մարադոնայի խոսքը մեջբերում է Marca-ն: