Համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ
Общество2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել475 դատապարտյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 37, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 34, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 13, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 54, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 14, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 27, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 54, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 58, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ: