Հնաբնակների ներկայացրած ցուցակը կարող է աշխատել իրենց դեմ. քաղաքագետ
BlogosphereՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Երբ նոր ուժերը սայթաքումներ են ունենում, դա հասկանալի է ու օրինաչափ: Անհասկանալին այն է, երբ հնաբնակ քաղաքական ուժերը, ովքեր իրապես մեծ փորձ ու ներուժ ունեն, իրենց համար բարդագույն ընտրություններում կարող են այնպիսի ցուցակ առաջադրել, որը կարող է աշխատել հենց իրենց դեմ:
Երբ դու ունես ֆինանսական ռեսուրս, մեդիաներ, կայքեր, փորձառու կադրեր, ինտելեկտուալներ ու հասկանում ես որ ժամանակը կարճ է կուսակցությունում ֆունդամենտալ փոփոխությունների գնալ, քաղաքական դադար վերցնելը պետք է դիտարկես որպես քաղաքական գործունեության ամենաճիշտ ձև:
Ինչևէ. գալիք խորհրդարանը պետք է բազմազան լինի ու առաջնորդվի բացառապես մտքի ուժով»: