«Արագած»-ի հերթական հաղթանակը
ՍպորտՀայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում «Արագած»-ը շարունակում է անպարտելի մնալ:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրի երկրորդ խաղում, «Արագած»-ը հյուրընկալվելիս տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ լարված և հավասար պայքարում 103-97 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ժաքորի Փեյնը («Արագած»), ով վաստակեց 56 միավոր:
7-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 20:30-ին. «Արթիկ»-ը ուժերը կչափի «Ուրարտու» ակումբի հետ:
Հանդիպումը տեղի կունենա «Միկա» մարզադահլիճում: