Մարին Չիլիչի առաջին հաղթանակը ընթացող մրցաշարում

Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում խորվա թենիսիստ Մարին Չիլիչը հաղթանակը տոնեց: Ջոն Իզների դեմ խաղում Չիլիչը առավելության հասավ 6:7 (2:7), 6:3, 6:4 հաշվով:
Պայքարը տևեց 2 ժամ 14 րոպե: Սա Չիլիչի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում, մեկնարկային խաղում թենիսիստը պարտվել էր Ալեքսանդր Զվերևին:
Մրցաշարի նախորդ հաղթողը Գրիգոր Դիմիտրովն է: