Քրեակատարողական հիմնարկները սանատորիա չեն․ Մելքումյանը՝ Մարուքյանին
RightԱժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի» քննարկման ժամանակ հարց ուղղեց նրան, թե ինչ հիմնավորմամբ է նախնական կալանքի մեկ օրը դարձվում մեկ ու կես օր, և, այնուամենայնիվ, այսօր կալանավայրերում համաներումից հետո կա՞ լիցքաթափում և այսօր ունե՞նք առավել պատշաճ պայմաններ։
Հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց․
«Մենք ամեն ինչ կանենք, որ կալանքն այդ քանակով չկիրառվի և, ըստ էության, այս խնդիրը կլուծվի։ Այսօր բոլոր քրեակատարողական հիմնարկներում 4 քմ չափանիշը պահպանված է, համապատասխան լուսավորության չափանիշը նույնպես պահպանված է, գերծանրաբեռնվածություն չկա»։
Մելքումյանն, արձագանքելով Մարուքյանին, ասաց․ «Լավ է, որ հիմա պայմանները փոփոխված են և պետք է արձանագրել, որ տարբեր տիպի եվրոպական կոնվեցիաներին միանալը դեռևս երաշխիք չէ, որ մենք կունենայինք լավ վիճակ։ Բնականաբար, պարզ էր՝ քրեակատարողական հիմնարկները սանատորիա չեն, բայց, այնուամենայնիվ, պետք է ստեղծվեն պատշաճ պայմաններ»: