ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով 

Իրական հեղափոխությունը դեռ նոր է սկսվում. մեկնարկը տրված է

Վերլուծական
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ նախընտրական ցուցակ է ներկայացրել 11 ուժ, որից երկուսը՝ կուսակցությունների դաշինք: Ուշագրավն այն է, որ այս ընտրություններում ակնկալվում էր մասնակցային ժողովրդավարության ներդրում, ասել է թե՝ սպասվում էր ավելի մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությունը: 
 
Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներին նետած առաջին իսկ հայացքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է նոր իշխանություններին՝ ՔՊ-ին, որի նախընտրական ցուցակն այնքան էլ չի համապատասխանում հեղափոխական իրողություններին: Դժվար թե օր ու գիշեր փողոցում հանուն ավելի որակյալ իշխանության պայքարած մեր քաղաքացիների մտքով կարող էր անցնել, որ հեղափոխական թիմը կազմված է լինելու նախկին հանրապետականներից, ոստիկանության աշխատողներից և լրագրողներից: Սակայն անգամ այդ հանգամանքը չի կարող խանգարել, որպեսզի Իմ Քայլը դաշինքն առանց որևէ խոչընդոտի գալիք խորհրդարանում ստանա իր այդքան բաղձալի մեծամասնությունը: Հասկանալի է, որ գլխավոր պայքարը ծավալվելու է խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Երկրորդ տեղին հավակնում են թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն: Հանրապետականները թեև հայտարարում են երկրորդ տեղի հավակնությունների մասին՝ ավելի իրատեսական է, որ նախկին իշխանական ուժը խորհրդարանում հայտնվի երրորդ տեղով, ինչն ընդդիմադիր լուրջ բևեռ ձևավորելու փայլուն հնարավորություն կընձեռի:
 
Ոչ պակաս ինտրիգային հարց է, թե որ ուժերը կպայքարեն անցողիկ շեմի հաղթահարման համար: Այդ ուժերն են՝ ՄԵՆՔ դաշինքը, «Սասնա Ծռեր»-ը և ՀՅԴ-ն: Եռյակից խորհրդարանում հայտնվելու առավել լավ շանսեր ունի նորաստեղծ ՄԵՆՔ-ը՝ ոչ միայն այն պատճառով, որ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն»-ը որոշակի ներդրում է ունեցել թավշյա հեղափոխության հաղթանակի մեջ, այլ նաև այն պատճառով, որ Փաշինյանին խորհրդարանում անհրաժեշտ է լինելու լռացնել արևմտամետ ուժի քվոտան: ՔՊ-ն Փաշինյանն է, իսկ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը որևէ փոփոխության չի ենթարկվելու: Հետևաբար, ՔՊ-ն արևմտամետ ուժ անվանելն այնքան էլ տեղին չէ: ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն անգամ մեծագույն ցանկության դեպքում արևմտամետ ուժեր չես անվանի: Նույնը կարելի է ասել «Սասնա Ծռեր»-ի և ՀՅԴ-ի մասին: Այս երկու քաղաքական ուժերի միջև առանձին պայքար է գնալու այն պատճառով, որ նրանց էլեկտորատը գրեթե նույնն է: «Սասնա Ծռեր»-ի դեպքում առկա է արտաքին ճնշում, քանի որ թե՛ ռուսական կողմի, թե՛ ամերիկյան կողմի մեսիջներն այս քաղաքական ուժի մասով՝ հստակ են: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի համար ավելի ձեռնտու է «Ծռերի» մուտքը ԱԺ, քանի որ վերջիններս չեն էլ թաքցնում, որ հակառակ դեպքում զինված պայքարի էջը չեն փակել:
 
Այս իմաստով, որքան էլ «Ծռերը» հավատարիմ մնան պայքարի զինված փուլը փակելուն՝ դեռ առնվազն որոշակի ժամանակ նրանք դիտարկվելու կամ ընկալվելու են 2016 թվականի ՊՊԾ գնդի գործողության լույսի ներքո, ինչը, հատկապես այժմ, շահեկան լույս չէ նրանց համար: Մի բան կարելի է հստակ արձանագրել՝ անցողիկ շեմը հաղթահարելու համար պայքարող ուժերը պայքարելու են միանգամից մի քանի ճակատով՝ միմյանց դեմ, ՀՀԿ դեմ և իշխանությունների դեմ:
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ո'չ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»
Ամենադիտված