Կադիրովը սպիտակ «Մերսեդես» է նվիրել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած տղային (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շքեղ նվեր է մատուցել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած չեչեն տղային:
«Այս մեքենան քեզ նվիրել է Ահմադ Հաջի Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Այմանի Կադիրովան (Չեչնիայի նախագահի մայրը), թող քո հայրը քեզ տեղափոխի դրանով, դու արժանի ես երթևեկել սպիտակ «Մերսեդես»-ով,-ասել է Կադիրովը՝ երեխայի հետ հանդիպման ժամանակ: