Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Ռոբերտ Քոչարյանի գործը և ուղարկել նոր քննության: Քոչարյանը վճռի հրապարակմանը ներկա չէր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վերսկսվել է։ Վճռաբեկ դատարանում քննվում է նրա խափանման միջոցի դեմ ներկայացված ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի միջնորդությունը: