ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի
ԻրավունքԿենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: ԿԸՀ-ն այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:
«ԿԸՀ-ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններիցդիմում, որոնցով վերջիններս խնդրել են ԿԸՀ-ին հավատարմագրվելուորպես դիտորդական առաքելություն իրականացնողկազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է«Ազատություն և ժողովրդավարության նախաձեռնություններիաջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների վիճակահանությունը: