Ինչպես են կենդանիներին նկարահանում ֆիլմերում
Կան բազմաթիվ ֆիլմեր, որտեղ կենդանիները խաղում են ոչ միայն էպիզոդիկ կերպարներ, այլև՝ գլխավոր: Բայց հարց է առաջանում ինչպե՞ս են նրանք հաջողությամբ խաղում իրենց դերը:
Պետք է նշել, որ կինոնկարներում կենդանիներին խնամքով են վերաբերվում: Բացի այդ, որոշ ֆիլմերի վերջում կտեսնեք գրվախ, որ «Ոչ մի կենդանի չի վնասվել ֆիլմը նկարահանելու ժամանակ»: Բայց երբեմն այնպիսի միջադեպեր կան, ինչպիսին «Ջոն Վիկ»-ի նկարահանման ժամանակ, երբ շունը որոշում է, որ պետք է հաղթել ձիուն: Այս մասին հաղորդում է Rambler-ը։
Կենդանիները, ինչպես իրական դերասանները, նկարահանման համար վճարվում են: Եթե ֆիլմի նկարհանումները երկար են տևում, ապա կենդանին ունենում է իր կրկնօրինակը, քանի որ հնարավոր է հոգնեն ոտքերը: Կենդանիներին, ի տարբերություն մարդկանց, շատ դժվար է համոզել դժվար հնարքներ կատարել:
Երբեմն կենդանիներին սովորեցնելու կարիք է զգացվում այն ինչն ի ծնե նրանք կարող են անել, օրինակ, փչացնել կահույքը կամ գցել հատակին բարձր դրված բոլոր իրերը, կամ լինել շատ ավելի ելացի, լսող և ենթարկվող։
Ինչ վերաբերում է վայրի կենդանիներին՝ օպերատորները մեծ ռիսկի են ենթարկվում, քանի որ աշխատանքը բավական վտանգավոր է: Եվ շատ հաճախ պարզապես համակարգչով կառավարելը տեսախցիկները օգնություն է օպերատորների համար։