Ֆեդերերը դուրս եկավ ATP ամփոփիչ մրցաշարի հաջորդ փուլ
СпортԼոնդոնում ընթացող թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խմբային փուլի երրորդ խաղում հաղթանակ տոնեց:
Խմբային փուլի հերթական տուրում Ֆեդերերը 1 ժամ 18 րոպեում 6:4, 6:3 հաշվով գերազանցեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Քևին Անդերսոնին:
Ֆեդերերը դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ: