Վթար Կոսովոյում. կան զոհեր և վիրավորներ. վերջիններիս մեջ են նաև Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ
Чрезвычайный случайԿոսովոյում Թուրքիայի դեսպան Քըվըվըլջըմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՃՏՊ արդյունքում իրար են բախվել երեք մեքենա: Վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս չորսը, այդ թվում և Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ, վիրավորվել ու հոսպիտալացվել են:
Քըլըչը ստացել է կրծքավանդակի վնասվածք, կողոսկրերի կոտրվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: