00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները մինչև հոգու խորքը վիրավորվել են ՍԴ-ից. Վահագն ԳրիգորյանՎերջին 10 տարվա մեջ Հայաստանն աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել․ պատգամավորԵՄ զեկույց. ՀԸԳՀ իրականացումն արդյունավետ է ընթանումԴեղին քարտ ենք ցույց տալիս այս իշխանությանը. Գեղամ ՄանուկյանԻրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել. Արթուր ԽաչատրյանՓաշինյանը «գրավեց» ԵՊՀ-ն. ո՞վ հաղթեց և ո՞վ պարտվեց ՊՎԾ-ն արձագանքել է ոստիկանությունում ուսումնասիրությունների վերաբերյալ Վալերիյ Օսիպյանի մեկնաբանությանըԹանկ արդարադատություն. ինչ ունեցվածք ունեն ՀՀ դատարանների նախագահներըԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ամոթալի. ԱշոտյանԴոն Պիպոյի PR-ը, գեղեցկուհիներն ու տապալված մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

Խորհրդավոր երազ, որից ծնվել է ֆիլմ. ի՞նչ վտանգավոր գաղտնիք է ասել ռեժիսոր ընկերոջը՝ «Կյաժը»

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մանկության ընկեր Հայկ Բաբայանը հանրությանը շուտով կներկայացնի ՝ կարճամետրաժ ֆիլմը, որը, ըստ իրեն՝ շատ հնարավոր է, որ ի վերջո ստանա «Կյաժը» անվանումը։ 

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Հայկ Բաբայանը խոստանում է, որ հանրությանը կհետաքրքրի «Մոնումենտցի Կյաժի» մասին պատմող ֆիլմը, քանի որ շատերը չեն ճանաչում նրան։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը ֆիլմի ստեղծման գաղափարի, նշանակության և դետալային առանձնահատկությունների մասին զրուցել է հենց հեղինակի՝ Հայկ Բաբայանի հետ։ Ի դեպ՝ նշենք, որ այս ամսվա 16-ին Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 22-րդ տարեդարձն էր։

Նշենք նաև, որ ֆիլմի բեմադրող օպերատորն է Գաբրիել Միրաքյանը, իսկ գլխավոր դերակատարներն են Գառնիկ Օհանյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

 
Հա՛յկ, Դուք և Աբաջյանը դեռ մանկուց եք ծանոթ իրար, մի փոքր կպատմե՞ք ձեր մտերմության մասին։ 

- Ես և Կյաժը մեծացել ենք նույն թաղամասում. երկուսս էլ մոնումենտցի ենք։ Խոսել Կյաժի մասին՝ նշանակում է խոսել մի ազնիվ, մաքուր, հասնող, հավատարիմ ու խիզախ մարդու մասին։ Մեր թաղամասի սիրելի մարդկանցից էր։ Անծանոթ տիկնոջից վերցնում էր ձեռքի ծանր իրերն ու օգնում, ուղեկցում։ Լինելով ինձնից փոքր, ինձ ասում էր՝ դուխով, ինձ ասում էր՝ Հա՛յկ, մի բան լինի՝ ինձ ասա։ Հասուն էր շատ։ Վերջին անգամ, երբ իրեն տեսնելիս գրկել եմ՝ մինչև հիմա այդ ջերմությունը մնացել է մեջս։

Մոնումենտի ամեն փողոց ու ծառ այսօր նրան է հիշեցնում։ Երբեք ոչ ոքի նեղություն չէր տա, ինքնուրույն էր շատ ու շատ հարցերում։ Նրան, որպես Ռոբերտ՝ շատերը նույնիսկ չեն էլ ճանաչել. բոլորը Կյաժ են ասել։

Ինչո՞ւ որոշեցիք հենց նրա մասին պատմող ֆիլմ նկարահանել և որտեղի՞ց ծնվեց այդ գաղափարը։

 - Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ես ևս գտնվել եմ դիրքերում, բայց ոչ Արցախի։ Թե Ինչ ապրումներ եմ ունեցել երբ զանգարեցին ու ինձ հայտնեցին որ արդեն Կյաժին են փնտրում՝ մեկ Աստված գիտի, մեկ՝ ես։ Չկարողացա գնալ հուղարկավորությանը, որովհետև այդ պայմաններում, այդ իրավիճակում արձակուրդը բացառված էր։ Դրանից հետո ես երազիս մեջ առաջին անգամ տեսա Կյաժին. տխուր նստած էր: Հարցրեցի՝ Կյա՛ժ, ո՞նց ես, ո՞նց եղավ էս ամենը: Այդտեղ գլուխը բարձրացրեց ու տխուր ձայնով ընդամենը արտաբերեց մի քանի բառ։ Ցավոք, ես չեմ կարող հանրայնացնել այն բառերը, որոնք ինձ ասաց Կյաժը՝ երազումս։ Շատ վտանգավոր բան կլինի դա բարձրաձայնելը։ Դա շոկ կլինի բոլորի համար։ Ես դա չեմ ասի դեռ։ Հետո անցան ամիսներ, և ես որոշեցի այդ երազից ոգևորված՝ սկսել ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Իրականում բարդ էր ամեն ինչ, շատ բարդ, շատ նուրբ ու զգայական հարցեր կան այստեղ։ Բայց ռեժիսուրան հաղթահարում է ամեն ինչ։ Որպես ռեժիսոր, ներքին պահանջ կար իմ մեջ, որ ֆիլմերիցս մեկը պետք է լինի լուսավոր մոնումենտցու՝ մի լուսավոր մարդու ու հերոսի մասին, որին ճանաչել եմ անձամբ։

Ի՞նչ գաղտնի բառերի մասին է խոսքը, որոնք իրենցից այդքան մեծ վտանգավորություն են ներկայացնում։

-Այդ բառերը բարձրաձայնելը  ես համարում եմ վտանգավոր:

Այդ ամենի մասին գոնե ֆիլմում կխոսվի՞, թե՞ դա մինչև վերջ կմնա Ձեր և Ռոբերտ Աբաջյանի գաղտնիքը։

-Այդ բառերը ինչ-որ չափով վերածվել են կադրերի։ Բայց ես այդ բառերը դժվար բարձրաձայնեմ․ բարդ է ու դաժան․․.

Ո՞րն է ֆիլմի գլխավոր ուղերձը:

-Իմ այս կարճամետրաժ «Շիկահեր տղան» ֆիլմը, որի օպերատորը ընկերս է՝ Գաբրիել Միրաքյանը, ոչ մի ուղերձ չունի։ Որովհետև սա հայրենասիրություն քարոզելու համար չի նկարվել։ Այստեղ շատ բարդ մի համակարգ է, որը սկսվում է սովետից մինչև մեր օրերը։ Չկա ուղերձ, կա զգացողությունների, հիշողությունների, պատկերների, ենթատեքստերի ու կոդերի մի աբողջ շղթա․ Նա, ով խորաթափանց եղավ, ֆիլմը կապրեցնի իր մեջ։ Ռեժիսուրան խորթափանցների համար է։

Ի՞նչ դրվագներից է կառուցված ֆիլմը։  

-Ֆիլմը կարճամետրաժ գեղարվեստական է։ Բայց բացի բեմադրված հատվածներից, կան նաև փաստագրական կադրեր տարբեր ժամանակաշրջաններից, ինչն ինքնանպատակ չէ, այլ լրացնում է ամբողջ ասելիքը։ Տպավորություն է, թե ֆիլմը կարծես մի երազ լինի՝ կարճ երազ։

Ըստ Ձեզ՝ հանրությունը պատրա՞ստ է Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող ֆիլմին։

-Հանրության պատրաստ լինել-չլինելն ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Երգիչը երգում է, ատամնաբույժը ատամ է բուժում, գեղանկարիչը նկարում է, կոմպոզիտորը երաժշտություն է ստեղծում, իսկ ռեժիսորն էլ պետք է ֆիլմեր ստեղծի։ Բնական պրոցես է։ Ավելին ասեմ՝ ֆիլմի արձագանքներից երևաց, որ հանրությունը սպասում էր այսպիսի ֆիլմի։

Հա՛յկ, ֆիլմում կա՞ն դրվագներ, որոնք կզայրացնեն կինոդիտողին, ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին։

-Հազար մարդ, հազար հանդիսատես․ ֆիլմն անցնում է իր ճանապարհը։ Չեմ կարծում՝ այնտեղ կլինեն տեսարաններ կամ դրվագներ, որ ինչ-որ մեկին կզայրացնեն՝ բացառությամբ, գուցե, որոշ կոմունիստների (ժպտում է․խմբ) ։

Իսկ առհասարակ, հանդիսատեսը ֆիլմում պատերազմական գործողություններ թող չսպասի։ Ռեժիսուրան ավելի խորքային արվեստ է։

Ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է ֆիլմն անվանել «Շիկահեր տղան»։

-Վերնագրերի հանդեպ շատ խստապահանջ եմ և դա շատ կարևոր է։ Կարող էր ասենք լինել պարզապես «Կյաժ», բայց ինչ-որ թերի բան կա գեղարվեստական առումով։ Իսկ «Շիկահեր տղա»-ն շատ բանաստեղծական է հնչում։

Ի՞նչ դերակատարում ունի Կոմանդոսն այդ ֆիլմում։

-Այո՛, ֆիլմում իր «մեխ» դերակատարումն ունի նաև Արցախի կենդանի հերոս, լեգենդար Կոմանդոսը։ Նա  ամբողջացնում է ֆիլմը ընդամենը մեկ բառով: Դա էլ կտեսնեք արդեն ֆիլմում։ Ես կինոում շատ բառեր չեմ սիրում, դա իմ ռեժիսուրայի հետ այնքան էլ կապ չունի։ Բայց Կոմանդոսի հայացքն այդ ֆիլմով կմնա պատմության մեջ. ես դրանում վստահ եմ։

Ֆիլմը ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել հանրությանը։

-Ֆիլմը հանրության դատին կներկայացնենք այս տարի. կամ նոյեմբերին, կամ՝ դեկտեմբերին։

Մի քանի բառով կներկայացնե՞ք, թե Ռոբերտ Աբաջյանն ով էր Ձեզ համար։

-Մարդ, որը երբեք չէր դավաճանի իր մտերիմին։ Մարդ, որը շատ էր սիրում էս կյանքը. բոլորիցս շատ։

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

Լրահոս
23 Մայ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները մինչև հոգու խորքը վիրավորվել են ՍԴ-ից. Վահագն ԳրիգորյանՎարչապետ Փաշինյանը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա ՄոդիինՎերջին 10 տարվա մեջ Հայաստանն աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել․ պատգամավորԵՄ զեկույց. ՀԸԳՀ իրականացումն արդյունավետ է ընթանումԴեղին քարտ ենք ցույց տալիս այս իշխանությանը. Գեղամ ՄանուկյանԻրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել. Արթուր ԽաչատրյանՓաշինյանը «գրավեց» ԵՊՀ-ն. ո՞վ հաղթեց և ո՞վ պարտվեց ՊՎԾ-ն արձագանքել է ոստիկանությունում ուսումնասիրությունների վերաբերյալ Վալերիյ Օսիպյանի մեկնաբանությանըԹանկ արդարադատություն. ինչ ունեցվածք ունեն ՀՀ դատարանների նախագահներըԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ամոթալի. ԱշոտյանԴոն Պիպոյի PR-ը, գեղեցկուհիներն ու տապալված մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին աջակցություն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների համարՈւղիղ. «Հանուն երկրի». Դաշնակցությունը հանրահավաք է անում(տեսանյութ, լուսանկարիներ)Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում հարցեր, որոնք ուղղված են ՀՀ կառավարությանը և ԱԳՆ-ինԿենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեցԼիլի Մորտոն լքում է «Women's club»-ըԲԴԽ-ում շարունակվել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլըԳլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և խափանման միջոցը փոխելու որոշումները«Արսենալ»-ն ու «Չելսի»-ին ՈՒԵՖԱ-ին կվերադարձնեն Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմսԶելենսկին երազում է Ուկրաինան դարձնել սմարթֆոնի երկիրՉիկագոյում խիստ հազվագյուտ սև ռնգեղջյուր է ծնվել Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս նկատմամբ. Ալեքսանդր ԱզարյանՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. ՄելիքբեկյանՀերիք է. Արամ Սիմոնյանը հայտնել է իր հրաժարականի պատճառներըՇրջանառության մեջ դրվեց «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ Առաջարկվում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալՊարոն Մարուքյանն ամեն ինչ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն հարմար է. Ալեն Սիմոնյան«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները խցերից մեկի հեռուստացույցի մեջ հայտնաբերել են wi-fi սարք Հայտնաբերվել է Էջմիածնի հրապարակում սպանություն կատարած անձը (տեսանյութ) Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելը հնարավորություն կտա, որպեսզի այլևս չհայտնվենք այդպիսի իրավիճակուն. ԱԽՔԼևոն Շիրինյանը հայտարարում է. աջակցում են Փաշինյանին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան փոքր մարզադաշտերի կառուցման մեկնարկը տվեց Վայոց ձորի մարզիցԵրբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան Սաբոտաժ Փաշինյանի դե՞մ, թե՞ «տակից դուրս գալու նուրբ արվեստը»Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանը շուտ ազատ արձակվեր. Արթուր ԱսատրյանԱդրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել. ԱԽՔ «Գագո, հեռացի′ր». քաղաքացիները պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը (լուսանկարներ)Հայկական «Ադամյան» ապրանքանիշի առաջին խմբաքանակն արդեն պատրաստ էԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել ՓՊ-ն առաջարկում է ծրագիր, որով անվճարունակ քաղաքացիներին կտրամադրվի անվճար իրավաբանական աջակցությունՀայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզային ռեժիմիՌիսկը մեծ է, բայց մարզերում ևս հիփոթեքի արտոնություններ են պետք. թեժ բանավեճ (տեսանյութ)Հայտնի է վերջին զանգի օրը Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Չեմ սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը. Արմեն ԳրիգորյանՊոպուլիստական հայտարարություն է արել. Օսիպյան-Քյարամյան լարվածությունն աճում էԱրմեն Գրիգորյանը՝ Հայաստանի դեմ դավադրությունների մասին Ոստիկանության գաղտինքըՍուտ եք ասում. Արմեն Գրիգորյանը՝ հակապուտինյան ակցիաներ կազմակերպելու մասին
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՄեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում ենԵթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանՎարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Զինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԿրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)