00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱՆ աշխատակիցների ապօրինությունների հետևանքով պատճառվել է խոշոր չափերի վնաս Խաղի ընթացքին համապատասխան է գրանցված հաշիվը. «Դյուդելանժ»-ի գլխավոր մարզիչՌոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Վարդան Մինասյանը` թիմի հաղթանակի մասին Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-ն հաղթեցՊՍԺ-ը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկըՍորոսական «դեսանտն» Արցախում. կառավարության որոշման տողատակըՎարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Որսը կթույլատրվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին. Էրիկ Գրիգորյանն ստորագրել է հրամանըՌունին կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)

Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Հովհաննիսյանին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով օրերս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում հանցավորության դեպքերը աճել են։

Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ նշվում է.

«Ինչպես հայտնի է, հանցավորությունը սոցիալական երևույթ է, մեծապես կախված երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումներից, ունի խորը արմատներ, և դրա դինամիկայում ու կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորել վերջին 6 ամիսների զարգացումներով, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ:

Հանցավորության վիճակի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերլուծության ենթարկել հանցավորության շարժընթացը՝ կառուցվածքի հետ համատեղ:

Այսպես. 2018թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 3,5%-ով (2017թ.՝ 25,9%, 2018թ.՝ 22,5%): Ընդ որում, նվազում է արձանագրվել սպանության (58-52), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (840-760), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (148-141) և այլ հիմնական հանցատեսակներով:

Որոշակի նվազում է արձանագրվել նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (17,3%-ից 16,4%):

Այս ամենի հետ մեկտեղ, նկատելիորեն աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները (14,2%-ից 15,6%):

Ակներև է, որ 2018թ. 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է գույքի հափշտակությունների և առավել լատենտային համարվող՝ պաշտոնեական հանցագործությունների թվի կտրուկ ավելացմամբ:

Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերի, ավելի քան 2 անգամ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև անձնական գույքի գողության և խարդախության դեպքերի հայտնաբերման ցուցանիշները:

Հիշեցման կարգով նշենք, որ քրեաբանության մեջ լատենտային են համարվում այն հանցագործությունները, որոնք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ դուրս են մնում հաշվառումից, իսկ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար համարվում է առավել բարդ: Հետևաբար, վիճակագրական տվյալներում դրանց աճն ամենևին բացասական ցուցանիշ դիտարկել չի կարելի, քանզի այն արտացոլում է ոչ թե իրավապահ մարմինների անգործությունը, այլ հակառակը՝ վերջիններիս արդյունավետ և նախաձեռնողական աշխատանքը: Այսինքն՝ արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրուկ աճը ոչ թե խոսում է ներկայումս հանրապետությունում կոռուպցիայի ծավալների ավելացման կամ ամենաթողության, այլ այդ արատավոր երևույթի նկատմամբ անհանդուրժողական պայքարի մասին:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը զգալի ջանքեր է գործադրել նաև նախկին տարիներին կատարված և հաշվետու ժամանակահատվածում ի հայտ բերված հանցագործությունների հաշվառման և անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնցից շատերն ուղղված են եղել սեփականության դեմ (տարատեսակ խարդախություններ, գողություններ, յուրացումներ և այլն):

Դրա մասին է վկայում քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումների աննախադեպ աճը. եթե 2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 33.735 հաղորդում, ապա 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում դրանց թիվն աճել է, համապատասխանաբար, 12.578-ով կամ 37,3%-ով և 8.726-ով կամ 18,8%-ով:

Այս փաստը, ինքնին, վկայում է նաև քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճի մասին: Ներկայումս քաղաքացիները ոչ միայն չեն խուսափում դիմել իրավապահ մարմիններին, այլև հաճախակի հայտնում են նախկին տարիներին կատարված և հաշվառումից դուրս մնացած իրավախախտումների մասին՝ վստահ լինելով, որ դրանք կարձանագրվեն, կբացահայտվեն, իսկ կատարողները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ հանցագործությունների աճը համահունչ է գրեթե բոլոր զարգացած երկրներում արձանագրված միտումներին և ներկա փուլում լիովին տեղավորվում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության մեջ, իսկ օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում էՀՀ ոստիկանության կողմից»:

Լրահոս
23 Օգոս
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս. Նաիրա ԶոհրաբյանԵրևանի փողոցներում քեֆ-ուրախություն է (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ Երգչուհի Արմինկան նշում է ծննդյան 46-ամյակը (լուսանկար) 19-ամյա երիտասարդը բռնվել է գողության պահին Տարանտինոն առաջին անգամ հայր է դառնալու Երբ «Արարատը» կրկին հաղթող է. Նիկոլ Փաշինյան Գիտնականները կյանքը երկարացնելու դյուրին միջոց են առաջարկել. գիտնականներ Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին. Զարուհի ԲաթոյանԱՆ աշխատակիցների ապօրինությունների հետևանքով պատճառվել է խոշոր չափերի վնաս «Արարատ-Արմենիա»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար)Խաղի ընթացքին համապատասխան է գրանցված հաշիվը. «Դյուդելանժ»-ի գլխավոր մարզիչՈստիկանները բացահայտել են Մասիվցի Անդիկի սպանությունը. մանրամասներ (տեսանյութ) Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Վարդան Մինասյանը` թիմի հաղթանակի մասին Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ. Ռուբեն ՀայրապետյանԵրկու լավ լուր՝ Հայկ Սարգսյանից Զախարովան բարձրակրունկներով լեզգինկա է պարել (տեսանյութ) Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (տեսանյութ) Սերժ Սարգսյանի առանձնատո՞ւնն է կառուցվում. Մոնումենտում ակտիվ շինարարություն է (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Արսեն ԹորոսյանԱրայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ այրվում է 1800 հա ՊՍԺ-ը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկըՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկըԱռանց դատարանի որոշման արգելանքներ են դրվում մարդկանց անշարժ գույքի վրա. փաստաբանն ահազանգում է Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքը արդեն գիրիշխող են. Գոհար Աբաջյան Սորոսական «դեսանտն» Արցախում. կառավարության որոշման տողատակըԱմերիկաբնակ հայերը դատի են տվել ԹուրքիայինԳագիկ Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրահայտ «Sport Point»-ի 1-ին մարզախանութը Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Որսը կթույլատրվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին. Էրիկ Գրիգորյանն ստորագրել է հրամանըՈստիկանությունը չպետք է ենթակա լինի քաղաքական իշխանությանը. հետաքրքիր թեզ է. փոխոստիկանապետ Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին Ռունին կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)Եթե ժողովուրդն իսկապես դեմ է Ամուլսարի շահագործմանը, պետք է դուրս գա փողոց ու ցույց տա իր դիրքորոշումը. Մենուա Հարությունյան Երեւանում «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է Նազենի Հովհաննիսյանը` գրավիչ լողազգեստով (լուսանկար) Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր սմարթֆոններ եւ նոութբուք. BloombergԳառնիի ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկրորդ ուղևորը Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին Ամուլսարը հանք, թե՞ սար… պետք է քննարկել բոլոր թեր և դեմ կողմերը. Արփի ԴավոյանԵրևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլարԱԱԾ-ն հերքում է Ջիբրիլ Սիսեն՝ յուրօրինակ ոճով (լուսանկար)Ինձ է փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը․ Էդմոն Մարուքյան Միհրան Հարությունյանի նոր մենամարտի օրը հայտնի էՀայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Ամենադիտված
Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում Տավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)