Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը. ՈւՂԻՂ
ՔաղաքականՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտահերթ նիստ է հրավիրել։
Նիստը կմեկնարկի ժամը 15։00-ին։ Նիստի օրակարգում ներառված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին հավանություն տալու մասին հարցը։