Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Գերմանիայից
СпортՆոյեմբերի 19-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Մ-19 հավաքականների ընկերական մրցաշարի երրորդ տուրի՝ Հայաստան-Գերմանիա հանդիպումը: Գերմանիայի հավաքականը հաղթեց 7:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
0-1՝ Էրիկ Հոթման, 7
0-2` Էրիկ Հոթման, 44
0-3` Չարլզ Յեսայա Հերման, 55
0-4` Պատրիկ Սուսեկ, 58
0-5` Յան Օրել Բիսեկ, 65
0-6` Մաքսիմիլիան Բաուեր, 79
0-7` Յան-Ֆիետե Արպ, 84, 11մ
Զգուշացումներ՝ Արսեն Եղիազարյան (8), Սամուել Լենգլե (57), Արման Ղազարյան (89):
Հեռացում՝ Սերգեյ Մկրտչյան, 83: