Մահացել է բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը
Գիտություն և ՄշակույթՄամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը այսօր առավոտյան մահացել է։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատեց տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ վերջինս գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում։