Մահացել է կինոօպերատոր Արթուր Ապրեսովը
Գիտություն և ՄշակույթԱյսօր առավոտյան, Մոսկվայում, 46 տարեկանում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը։
Կինոդիտողին նա առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Տաքսի «Էլի լավ ա»», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» եւ այլ ֆիլմերում իր փայլուն օպերատորական աշխատանքով։ Ապրեսովը նաև մի շարք հեռուստասերիալների պրոդյուսերն էր։
Մինչ հեռուստատեսությունում և կինոյում աշխատանքը Ապրեսովը աչքի է ընկել որպես Արցախյան պատերազմը լուսաբանած օպերատոր։ Մինչև 1999 թվական եղել է «Զինուժ» հաղորդաշարի առաջատար օպերատոր։