00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անջելինա Ջոլիի ուրախ ժամանցը երեխաների հետ (լուսանկարներ)Մեսսիի հեթ-տրիկն ու «Բարսելոնա»-ի հաղթանակը (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին` նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)Ռիհաննան բասկետբոլային խաղին (լուսանկարներ)Դավիթ Արշակյանը` «Ֆակել»-ի ֆուտբոլիստ «Լավագույն» ավանդույթները շարունակվում ենԼևոն Տեր-Պետրոսյան. Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգված է Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել (տեսանյութ) Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին

Վարկանիշի հակառակ կողմը. ո՞ր սցենարից է փորձում խուսափել Փաշինյանը

Համացանցում ակտիվ քննարկվում է օտարերկրյա տրանֆերտները եկամուտ դիտարկելու և դրանց վրա համապատասխանաբար 23 տոկոս եկամտային հարկ կիրառելու հարցը: Այսպես կոչված, խոպանչիներին հարկելու մասին օրինագիծն առաջացրել է համընդհանուր դժգոհություն, և սա ինքնին հասկանալի է: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Այնուհետև ՊԵԿ-ը տարածեց պարզաբանում, որտեղ ասվում էր, որ նման նախագիծ դեռևս չկա, սակայն գաղափար, ամեն դեպքում, կա:
 
«Խոպանչիների» թեման հասարակության համար ամենացավոտ խնդիրն է, այն պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված՝ աշխատանք չունենալով Հայրենիքում՝ ստիպված է օրվա հացը վաստակել դրա սահմաններից դուրս՝ արտերկրում: Բնական է, որ «խոպանչիները» և նրանց ընտանիքները հանդիսանում են հասարակության սոցիալապես խոցելի հատվածը և այդ հատվածի հարկային բեռի ավելացումը չի կարող չհանգեցնել հանրային դժգոհության լայն ալիքի: Նկատենք, որ իշխանությունները հանգիստ կարող էին նման նախաձեռնության մասին ավետել ընտրություններից հետո, և դա ավելի տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով, որ հասարակության գրպանին խփող ցանկացած նախաձեռնություն ընտրություններից կես ամիս առաջ՝ անմիջական հարված է իշխող քաղաքական ուժի վարկանիշին: 
 
Միևնույն ժամանակ, նշենք, որ սա նման առաջին դրվագը չէ: Իշխող քաղաքական ուժի վարկանիշին հարվածում է նաև այն կադրային քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այդ քաղաքականությունից վարչապետը չշեղվեց անգամ հանրային լայն ռեզոնանսից հետո, երբ պարզ դարձավ, որ հասարակության մի ստվար զանգված չի ընկալում նախորդ համակարգի ներկայացուցիչներին Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում կամ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում տեղավորելը: Միևնույն ժամանակ, չեն «փայլում» նաև հեղափոխական թիմի անդամները՝ վարչապետի գործերի աղանդավոր կառավարչից (արդեն նախկին) մինչև վիճակագրական տվյալներին չտիրապետող Արարատի մարզպետ, նախարարությունում քարոզարշավ իրականացնող տրանսպորտի նախարարից մինչև ընկերներին և ծանոթներին աշխատանքի տեղավորող առողջապահության նախարար, կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված փոխվարչապետ: Բոլորը կարծես ջանք ու եռանդ չեն խնայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը հնարավորինս նվազեցնելու համար և պետք է ասել՝ ընդհուպ մոտեցել են իրենց նպատակի իրականացմանը:
 
Իշխող քաղաքական թիմի վարկանիշին լրջորեն հարվածում է նաև արտաքին քաղաքական վեկտորում  կուտակված խնդիրների պաշարը, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Փաշինյանի դրսևորած հարաբերական պասիվությունը: Ընհանրապես՝ հանրության համար այնքան էլ պարզ ու հստակ չէ, թե ինչպիսին  է այն՝ Նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Պատահական չէ, որ նախընտրական այս փուլում Փաշինյանի քաղաքական հակառակորդների գլխավոր թիրախը հենց Հայաստանի արտաքին քաղաքական սայթաքումներն են: Փաշինյանի, հետևաբար՝ նաև իշխող քաղաքական ուժի վարկանիշին ոչ պակաս հարվածում է տրված և կատարված խոստումների կոնտրաստը: Բերենք ընդամենը մի քանի օրինակ՝ հեղափոխության օրերին Փաշինյանը խոստացավ իսպառ վերացնել ճանապարհներին առկա արագաչափերը և տեսանկարահանող սարքերը՝ դրանք անվանելով «թալանի գործիք»: Այսօր արդեն կառավարությունը առաջարկում է ավելացնել վերոնշյալ սարքերի թիվը՝ որպես հիմնավորում բերելով ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ ավելացումը: Խոստումներ էին հնչել վերացնել հանրահայտ «կարմիր գծերը», իսկ այսօր արդեն պատճառաբանություններ են ի հայտ եկել, թե ինչու պետությանը ձեռնտու չէ  գնալ նման քայլի:
 
Առաջին հայացքից՝ քաղաքական թիմի նման գործելաոճը անտրամաբանական է, եթե, իհարկե, «Իմ Քայլը» դաշինքի վարկանիշի նվազումը այս կամ այն պատճառներով չի բխում հենց Նիկոլ Փաշինյանի շահերից: Արդյո՞ք նա ցանկանում է հավաքել քվեների 75-80 տոկոսը և ունենալ միատարր խորհրդարան, որտեղ նա չի ունենա որևէ հակակշիռ, բացի այդ, ինչը ոչ պակաս կարևոր է՝ կունենա պատասխանատվության շատ ավելի մեծ չափաբաժին՝ ստացած քվեներին համապատասխան: Երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակը, ներդրումների բացակայությունը, արտաքին քաղաքական դաշտում ի հայտ եկած խնդիրները ընտրություններից հետո շտապ լուծում են պահանջելու: Արդյո՞ք Փաշինյանը ցանկանում է ստեղծված իրավիճակի «տակից» միայնակ դուրս գալ: Թերևս՝ ոչ: Բացի այդ, միատարր խորհրդարանը ուղղակի հակասում է Փաշինյանի հայտարարած ժողովրդավարական սկզբունքներին: Այս և նաև մի շարք այլ պատճառներով՝ վարչապետին ձեռնտու է որքան հնարավոր է մեծ թվով քաղաքական ուժերի ներկայությունը նորընտիր խորհրդարանում: Փաշինյանի և նրա քաղաքական թիմը, սակայն, պետք է դիտարկեն ևս մի տարբերակ, որի դեպքում չնայած Փաշինյանի բոլոր ջանքերին հասարակության մի ստվար զանգված իր քվեն միևնույնն է՝ տալու է նրան` հենց օրվա իշխանություններին դարձնելով ստեղծված  իրավիճակի և դրանից բխող բոլոր բացասական հետևանքների համար միանձնյա պատասխանատու: Արդյո՞ք Փաշինյանի թիմը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը: Հեղափոխական թիմի քայլերը, որոնց մենք այսօր ականատես ենք լինում և որոնք առաջին հայացքից կարող են անտրամաբանական թվալ՝ իրականում միտված են հենց նման սցենարից խուսափելուն…
 
 
Ս.Խաչատրյան
Լրահոս
24 Փետ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ Բնակարանային գողության դեպք. համաներմամբ ազատ արձակվածը ձերբակալված է (տեսանյութ)Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը պարտվել է Ռուսաստանին Ինձ հայտնի չէ՝ ովքեր են «Իմ քայլը» խմբակցությունից այն «շատերը», որ կողմ են մարիխուանայի ապաքրեականացմանը Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ. Լուսինե Բադալյան Հայ մերկապարուհու ինստագրամյան կրքոտ լուսանկարը (լուսանկար)Գողոնը ձեռքներին բռնել էինԻնչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին. Արայիկ Հարությունյան ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք Ֆրունզը խելացի, թասիբով տղա էր․ Լյարդային անբավարարությունից մահացած զինծառայողն Ալավերդիից էր. News.am (ֆոտո)Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր (տեսանյութ) Վանաձորում գտնվող բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել 8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը Գազաբաշխիչ համակարգից տեղի է ունեցել գազի արտահոսք ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած Հովհաննես Գալստյանն ու Մհեր Մազմանյանը դադարեցրել են հացադուլը. պայմանավորվածություն է ձեռք բերվելԱնջելինա Ջոլիի ուրախ ժամանցը երեխաների հետ (լուսանկարներ)Ավինյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է բժշկական ապահովագրության մշակման հարցերը «Դուք ինքներդ եք դրդում ժողովրդին հեղափոխության»․ Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Արցախի իշխանություններինՄեսսիի հեթ-տրիկն ու «Բարսելոնա»-ի հաղթանակը (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին` նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)Ռիհաննան բասկետբոլային խաղին (լուսանկարներ)Մեր կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին. Արտակ Զեյնալյան ՀՀ-ում ՌԴ դեսպան. Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Դավիթ Արշակյանը` «Ֆակել»-ի ֆուտբոլիստ Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը. Փաշինյան Վանաձորի համաժողովի ընթացքում ներկայացվել են տարբեր ներդրումային ծրագրերԲեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 մարդ Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը Արթիկի ավտոճանապարհներին բուք է «Լավագույն» ավանդույթները շարունակվում ենԿարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ NBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Մարտավարաշարային պարապմունք ՊԲ-ում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովին Փաշինյանի փակման խոսքը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի օրոք ոստիկանությունը նորմալ աշխատել է. Հունան Պողոսյան (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյան. Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգված է Հզոր պայթյուն Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կա 10 զոհՀամաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել (տեսանյութ) Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին Երբ զոհերը վերածվում են քաղաքական PR-ի...Չինաստանում արգելել են կանանց աշխատանքի ընդունելու ժամանակ հղիության թեստ պահանջել Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի տեսանյութը Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել Փողերը հոսում են Հայաստանից դուրս. կառավարության հերթական միֆը պայթեցՔաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի Դիեգո Սիմեոնեի սիրելին (լուսանկարներ)Մոսկովյան կոնսերվատորիայում բռնկված հրդեհի պատճառը պարզվել է
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ)