Կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին․ Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՆիկոլ Փաշինյան այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նոր կառավարության անդամների քննադատություններին։
«Տառեր չիմացողների քաղաքական թիմը այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին։ Էդ տառեր չիմացողների թիմին, որ մի հատ թելադրություն տայինք չորրորդ դասարանի՝ 70 տոկոսը կկտրվեր», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։
«Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին ու ձեր բոլոր ֆեյք պնդումները»,- ասաց նա։
Փաշինյանը հավալեց. «Եթե ձեզ թվում է, որ դուք այս ընտրություններում հաջողություն եք ունենալու, սխալվում եք, դուք լավ չեք ճանաչում այս ժողովրդին»։