Զարուհի Փոստանջյանը փաստաբանությամբ կզբաղվի
ОбществоԲոլոր ժամանակների ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը կարծես թե հետ քայլ է կատարել քաղաքականության մեջ։
Այժմ նա զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։
Փոստանջյանը հայտարարել է, որ իր ղեկավարած փաստաբանական գրասենյակը կմատուցի քաղաքացիաիրավական, վարչական և քրեական իրավահարաբերությունների ոլորտում իրավաբանական ծառայություններ։
Հիշեցնենք, որ Փոստանջյանը մինչև պատգամավոր ընտրվելը երկար տարիներ զբաղվել է փաստաբանությամբ։