Իմ բանջարը Փաշինյանի հանճարին վնաս չէ, թող չմտահոգվի․ Շարմազանով
ПолитическиеԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսին հնչեցրած որոշ մտքերին:
«Ուզում եմ նախ և առաջ նշել, որ ինձ համար տարակուսելի էր, որ ասուլիս տվող հռետորը տարակուսանք է հայտնել, որ բացի իրենից կան գործիչներ, ովքեր հանդգնել են ֆեյսբուքահայության հետ նման կապ հաստատել։ Ես ուզում եմ ասել, որ իմ բանջարը Փաշինյանի հանճարին վնաս չէ, թող չմտահոգվի»։
Շարմազանովն անդրադարձել է նաև վարչապետի այլ հայտարարությունների, որը կարող եք դիտել ներկայացված տեսանյութում