Փաշինյանը հանդիպեց Ապրիլյան պատերազմի՝ բողոքի ակցիա անցկացնող մասնակիցների հետ
ՀասարակությունԱպրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի մոտ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ներկայացրել իր խնդիրները: Փաշինյանը լսեց Ապրիլյան պատերազմի մասնակիցների պահանջները:
«Եթե բոլոր խնդիրներ ունեցող խմբերը պետք է գան կառավարության մոտ ու ասեն, որ բոլոր խնդիրները միանգամից լուծենք, այդպես չի լինելու: Այս խնդրի լուծման կողմ ինչպես մենք ենք, այնպես էլ մնացածը: Մենք գիտակցում ենք պարտավորությունը, որն ունենք ձեր առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը վարչապետի պաշտոնակատարին հարցրեց՝ ինչու են այս փուլում անտեսում իրենց խնդիրը, իսկ Փաշինյանն ի պատասախան նրա ասաց, որ Կառավարության որոշումը դրվել է շրջանառության մեջ, դա արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ նրանց խնդիրը չեն անտեսվում։
Փաշինյանը նշեց նաև, որ ոչ մի ուսանող չպետք է ուսման պատճառով համալսարանից դուրս մնա, եթե, իրոք, սովորում է։
«Ճիշտ չէ աջակցել այն ուսանողին, ով գնալու է համալսարան և չի սովորելու, ավելի լավ է այդ դեպքում տվյալ անձը գնա և ուսումնարանում սովորի և գուցե ավելի շատ հաջողությունների կհասնի, քան ունենա մի դիպլոմ, որն իրեն օգուտ չի տալու»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։