«Ժամանակ». Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել
Армянская пресса«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը:
Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստները ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը:
Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար, եւ գուցե հասկանա, որ բարեգործություն կարելի է անել միայն սեփական միջոցներով եւ ոչ թե հարկատուների հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում