Նադալը մրցաշրջանի ամենաշատ հաղթանակ տոնած թենիսիստն է
ՍպորտԹենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը մրցաշրջանի ամենաշատ հաղթանակ տոնած և միավորներ հավաքած թենիսիստն է:
Իսպանացու հաղթանակների քանակը 2018 թվականի մրցաշրջանում կազմում է 55,4 տոկոս: Նրան հաջորդում է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը՝ 54,5 տոկոս, իսկ եռյակը 54,4 տոկոսով եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը:
Նադալը 2018 թվականին տոնեց իր 400-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում, տարավ 11-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում և շահեց 33-րդ տիտղոսը «Մաստերս» մրցաշարում: