10․000, 20․000, 50․000 դրամանոց թղթադրամները մտան շրջանառության մեջ
SocietyԸստ ՀՀ կենտրոնական բանկի` նոյեմբերի 9-ի խորհրդի նիստի 185-Ն որոշման՝ 2018 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները:
Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թվականներին թողարկված թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թվականներին թողարկված թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թվականին թողարկված թղթադրամը մնում է շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածության պատճառով։ Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:
Հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվի, իսկ 2009 թ. թողարկման ՀՀ հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: