Բրիտանիայում թանկարժեք պատմական մասունքներ են գողացել
Համաշխարհային ՄամուլԲրիտանական Ուելբեկ կալվածքից գողացել են Cartier ադամանդակուռ թագը, որը «ազգային հարստության» կարգավիճակ ունի՝ տեղեկացնում է Mirror-ը։
Թագի կենտրոնի քարը խոշոր ադամանդ է, որի երկու կողմում տանձաձեւ ավելի փոքր քարեր կան։ Պորտլանդիայի 6-րդ հերցոգն այն պատվիրել էր իր կնոջ՝ Ուինիֆրեդի համար, ով թագը Էդուարդ VII-ի թագադրման ժամանակ է կրել։
Թագից բացի, գողացվել է ադամանդներով կրծքազարդ։
Գողերը, որ կալվածք են եկել մոխրագույն Audi S5-ով, այս թանկարժեք իրերը տարել են թանգարանի ցուցափեղկից եւ դրանց տեղը կեղծն են դրել։