Նատալյա Օրեյրոյի նոր տեսահոլովակը՝ 90-ականների ոճով․ «Love to Russia»
Տեսանյութեր«Վայրի հրեշտակ» ֆիլմի աստղ, ուրուգվայցի դերասանուհի Նատալյա Օրեյրոն հրապարակել է Մոսկվայի Բալաշիոյ քաղաքում նկարահանված «Love to Russia» տեսահոլովակը։ Այս մասին գրում է Life.ru-ն։
Տեսահոլովակը նկարահանվել է 80-90-ականների ոճով, որտեղ ցուցադրվում են խորհրդային և ռուսական բարքերին բնորոշ գործողություններ։
Երգը կատարվում է երեք լեզուներով՝ իսպաներեն, անգլերեն և ռուսերեն։
Նշենք, որ ամռանը երգչուհին ևս ռուսերեն լեզվով տեսահոլովակ էր նկարահանել, որը նվիրված էր 2018 թվականի աշխարհի առաջնությանը։