Համաներման ակտի կիրառման հիմքով կարճվել է 189 քրեական գործի վարույթ
ԻրավունքՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ նոյեմբերի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ կարճվել է 189 քրեական գործի վարույթ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործերի վարույթները կարճվել են 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: