Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Փաշինյանի վտանգավոր հայտարարությունը. խնդիրներն անխուսափելի են

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանը Ալավերդի քաղաքում՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ընդհանրապես պետք է բացառել այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության՝ որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։
  
Փաշինյանի նման հայտարարությունը հենց Ալավերդիում հասկանալի է նախընտրական քարոզարշավի համատեքստում. Ալավերդու պղնձաձուլարանի առկախված աշխատանքը հասցրեց բավական մեծ գլխացավանք պատճառել իշխանություններին և լուրջ խաղաքարտեր տվեց Փաշինյանի հակառակորդներին, ովքեր այսօր էլ շահարկում են շուրջ 600 աշխատակցի՝ գործազուրկ մնալու հավանականությունը: Անգամ եթե Փաշինյանը նման հայտարարությամբ փորձում էր հակակշռել մարզում իր իսկ բացթողումների պատճառով աճող ՀՀԿ քաղաքական իմիջին՝ նման հայտարարությունները միանշանակ բացասական ազդեցություն կունենան առանց այդ էլ բացասական ֆոն ձեռք բերած ներդրումային դաշտի վրա:
 
Շնողի ՀԷԿ-ի կառուցման համար դեռևս 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրոե ՍՊԸ-ի և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company ընկերությունների հետ։ Շնող ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։ Կարելի է ասել, որ սա երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում՝ ամերիկյան կապիտալի ներգրավմամբ: Առաջինը՝ Լիդիան-ը կարծես արդեն ափսոսում է Հայաստանյան շուկա մուտք գործելու համար: Իհարկե, կասեք, որ Շնողի ՀԷԿ-ի կառուցումը ամեն դեպքում վտանգաված չէ, քանի որ եթե The Robbins Company-ն հրաժարվի իր իսկ ստորագրած հուշագրից և չմասնակցի Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին, ապա Սամվել Կարապետյանի ընկերությունը՝ Տաշիր Գրուպը, որը հանդիսանում է Շնողի ՀԷԿ-ի հիմնական շահառուն կսկսի համագործակցել գերմանական, ճապոնական կամ մեկ այլ նմանատիպ ընկերության հետ:
 
Սակայն արդյո՞ք Հայաստանում իրավիճակ փոխվելուց հետո Կարապետյանը կունենա այդ ցանկությունը, և արդյո՞ք վարչապետի պաշտոնակատարի նման հայտարարություններից հետո գերմանական, ճապոնական կամ որևէ այլ երկրի ընկերությունները կցանկական Հայաստանում խոշորածավալ ներդրումներ անել: Իրականում եթե Շնհողի ՀԷԿ-ը չկառուցվի , դա լուրջ հարված է լինելու ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական կապիտալին, որը ներկայացնում է հենց Սամվել Կարապետյանը:
 
Ամերիկյան կապիտալին ավելի լոյալ վերաբերվելու կոչերը Վաշինգտոնից Երևան հասան Լիդիանի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո: ԱՄՆ դեսպանի նախազգուշացումն էլ նույնպես հերթական ազդակն էր իշխանություններին, և կարծես թե Լիդիանի դասը Փաշինյանը և իր թիմը յուրացրել էին: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն էր հատկապես Փարիզում ամերիկյան մեկ այլ խոշոր ընկերության՝ «Կոնտուր Գլոբալ»-ի ղեկավարության հետ վարչապետի ունեցած հանդիպումից հետո: Փաշինյանին հաջողվել էր համոզել ամերիկացիներին, որ Հայաստանում ամերիկյան կապիտալը կարող է իրեն ապահովագրված զգալ: Ստացվում է՝ ամիսներ անց Փաշինյանն անում է տրաբամանորեն հակառակ և անչափ վտանգավոր հայտարարություն: Խոշոր բիզնեսն իհարկե չի խորանալու՝ Փաշինյանը նման հայտարարություն անում է նախընտրական տրամադրություններից ելնելո՞վ, թե՞ իրականում պատրաստվում է Հայաստանի գլխին բերել Լիդիան 2—ը: Ներդրումային ֆոնի վրա բացասական կարող է ազդել անգամ հայտարարությունը՝ առանց հավելյալ գործողությունների: Նման հայտարարություններ անելիս պետք է շատ ավելի զգույշ լինել ՝ ընտրությունները կգան ու կանցնեն, գուցե անգամ Ալավերդիում «Իմ քայլը» ջախջախիչ հաղթանակ արձանագրի, սակայն հետագայում 0-ին հասնող տնտեսական աճի դեմ պայքարողը հենց Փաշինյանն է լինելու:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Ամենադիտված