Հույզերն ու լեզուն չպետք է առաջ վազեն մտքից և սթափ գնահատականից․ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուս-հայկական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Քաղաքական«Շատերի մոտ այն տպավորությունն է, որ իմ նախագահության օրոք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում անախորժություններ չեն եղել, դա այդպես չէ ուղղակի մենք այնքան իմաստնություն ունեինք, որ խնդիրները հասարակությանը չէինք ներկայացնում, որովհետև ինչ-որ բան ներկայացնելուց գնահատականներ են հնչում այդ որոշումների կապակցությամբ, ով էր ճիշտ, ով սխալ, ով հաղթեց, ով պարտվեց և այլն»,-այս մասին այսօր Լազարևյան ակումբի նիստում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե չի անհանգստացնում արդյոք իրեն հայ-ռուսական հարաբերությունների այժմյան իրավիճակը։
«Հույզերն ու լեզուն չպետք է առաջ վազեն մտքից և սթափ գնահատականից այն բանի, որ կա երկրի համար պատասխանատվություն և չմտածված արարքների հետևանքներ»,- հայտարարել է նա։
Տեսանյութը՝ News.am-ի