Ռոնալդուի գոլն ու «Յուվենտուս»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
ՏեսանյութերԻտալիայի առաջնության 14-րդ տուրում «Յուվենտուս»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆիորենտինա»-ի հետ և հաղթեց 3:0 հաշվով:
Խաղի 31-րդ րոպեին Ռոդրիգո Բենտանկուրը բացեց հաշիվը, 69-րդ րոպեին Ջորջո Կելինին խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 79-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Թուրինյան թիմը 40 միավորով գլխավորում է A սերիայի մրցաշարային աղյուսակը: