Եթե այս անգամ էլ ադրբեջանցիները չպահպանեն հրադադարը՝ պետք է սկսվի Արցախի անկախության ճանաչման գործընթաց․ Արման Վարդանյան Հրադադարը Բաքվի և Երևանի միջև ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8։00-ից Հայաստանն ամենաժամանակից զենքերն է ստանում. Ալիեւ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը. մարդկային կորուստներ չկան Առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի. Փաշինյանը՝ հնդկական WION-ին ՈՒՂԻՂ. Երթ-մոմավառություն՝ ի հիշատակ առաջնագծում զոհված զինծառայողների Քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանությանը. Գարեգին Բ-ի կոչը Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել 

Մարտունու դպրոցի տնօրենի պաշտոնակատարի բաց նամակը Արայիկ Հարությունյանին

Հասարակություն

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու N2 հինական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանը՝ ի պատասխան Լիլիա Հենրիկի Գրիգորյանի բաց նամակի, բաց նամակ է հղել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին և Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Անուշավան Ղազարյանին․

«Օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունու Ս․ Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լիլիա Հենրիկի Գրիգորյանը «բաց նամակ» էր գրել ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին՝ մեղադրանքներ հնչեցնելով իմ՝ Աստղիկ Լևոնի Գալստյանիս, նույն դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարի հասցեին։

Ստորև շարադրում եմ «բաց նամակում» տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ հակափաստրակներ, կցում եմ լուսանկարներ։

Ս.թ. օգոստոսի 27-ին «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Համլետ Սերգոյի Մարտոյանը՝ նախկին տնօրեն Ն․ Մովսիսյանի վաղաժամ կյանքից հեռանալու տխուր փաստով պայմանավորված։ Համլետ Սերգոյի Մարտոյանը շուրջ 18 տարի աշխատում է նույն դպրոցում որպես ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և մեծ վաստակ ունի դպրոցի պատմության մեջ (ֆիզիկայի փայլուն մասնագետ, ում և շատ այլ փայլուն ու վաստակաշատ մանկավարժների անձամբ ես շնորհակալ եմ ինձ տված գիտելիքների համար): 2018-2019 ուստարվա սկզբում, դպրոցի համար օրհասական այդ պահին, ունենալով հսկայական ծանրաբեռնվածություն, մեր ուսմասվար Համլետ Մարտոյանը, սեփական դիմումի համաձայն, հրաժարվում է տնօրենի պաշտոնակատարի լիազորությունների և պարտականությունների կատարումից (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի «10» սեպտեմբերի 2018 թվականի N 208-Ա կարգադրություն):

«10» սեպտեմբերի 2018 թվականին մարզպետի N 208-Ա կարգադրությամբ նշանակվել եմ տնօրենի պաշտոնակատար (ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N 954-Ն որոշում, IV գլուխ, 70-րդ կետ)՝ կնքելով ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: 
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ դպրոցի կառավարման խորհրդի արձանագրությունների ոչ մի մատյան չի կորել, տնօրենի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են մտից փաստաթղթերի գրանցամատյանում, (Լիլիա Հենրիկի Գրիգորյանի ստորագրությունն առկա է գրանցամատյանում): 
Վկայականների բաշխման մատյանը երբևիցե չի կորել, գտնվում է դպրոցում՝ տնօրենի աշխատասենյակում՝ չհրկիզվող պահարանի մեջ: 
Դպրոցի բոլոր փաստաթղթերի տակ, սկսած սեպտեմբերի 10-ից, ստորագրում եմ ես:

Անդրառնալով դպրոցի կառավարման խորհրդի ձևավորմանը՝ նշեմ, որ՝
ա) Հերմինե Մուրադյանը և Վարդան Դավթյանը մանկխորհրդի ներկայացուցիչ են ընտրվել 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ (Արձանագրություն N 4, նիստի արձանագրության սքանավորված տարբերակն ուղարկվելու է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներ),
բ) Արթուր Հովհաննիսյանը ծնողական խորհրդի կազմից Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամ է ընտրվել 2015 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ծնողական խորհրդի նիստի ժամանակ (Արձանագրություն N7, նիստի արձանագրության սքանավորված տարբերակն ուղարկվելու է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներ):

Այստեղ մի շարք հարցեր են ի հայտ գալիս. ինչու հարգարժան Լիլիա Հենրիկի Գրիգորյանը մինչ իմ հետ Արթուր Հովհաննիսյանի ու Վարդան Դավթյանի բարեկամական-հարազատական կապերի շեշտելը, չի նշում, որ ¸
1. Արթուր Հովհաննիսյանը մինչ Լևոն Գալստյանի քրոջ որդին լինելը (այսինքն իմ հորաքրոջ որդին է, ոչ թե քեռին, լավ կլիներ Լիլիա Գրիգորյանը կամ իրեն աջակցողները նամակը գրելուց առաջ ճշտեին բարեկամական կապերի անվանումները), ամբողջ մարզում և հանրապետությունում հարգված և ճանաչված ատամնաբույժ է, և 2018-2019 ուստարում Մարտունու N2 հիմնական դպրոցն է ավարտելու նրա 3-րդ զավակը:

2. Վարդան Դավթյանը, մինչ իմ ամուսնու եղբայր լինելը, շուրջ 11 տարի աշխատում է Մարտունու Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հրաշալի մարզիչ է և նշանակալի հաջողություններ է արձանագրել ձեռքի գնդակի (հանդբոլ) և բասկետբոլի բնագավառներում:

Ինչու մեր միակ թեկնածուն չի մատնանշում այն, որ ոչ պատեհ տեղում և ժամանակին (մեր լուսահոգի տնօրեն Ն.Մովսիսյանի հոգեհացի ժամանակ 80-90 հոգանոց ամբոխից մի կողմ կանչեց ինձ և հնչեցրեց հետևյալ հարցը. «Դու հավաստագիր ունե՞ս» և ստացավ իրեն բավարարող պատասխան:

Մեկ կարևոր փաստ ևս շրջանցել է Լիլիա Հենրիկի Գրիգորյանը. նա 2016 թվականի փետրվարին նույնպես մասնակցում էր լուսաահոգի Ն.Մովսիսյանի հետ տնօրենի թափուր տեղի մրցույթին. ինչու՞ ընտրությունից մի քանի ժամ առաջ հետ վերցրեց դիմումը և չմասնակցեց ընտրությանը, չէ՞ որ նույն կառավարման խորհուրդն էր (բացառությամբ Արևիկ Գևորգյանի, ով անցած տարի է ընտրվել):

Ինչու՞-ների շարանն անվերջ կարելի է շարունակել, բայց... 
Ինչ վերաբերում է իմ կողմից ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար միակ թեկնածու տիկին Լիլիա Հենրիկի Գրիգորյանի անձը վիրավորելուն և մանկավարժական կոլեկտիվում բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարելուն, ապա կարող եմ ասել, որ դրանք անհիմն զրպարտություններ են, ինչը քրեորեն պատժելի է, և հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը:

Միգուցե՞ ես եմ աշակերտներին ի շահ ինձ օգտագործում և դասապրոցեսի ընթացքում մի քանի հոգու հանում դպրոցի միջանցքներ «անարդարություն» բղավելու (Լիլիա Գրիգորյանի քրոջ դասղեկ դասարան), աշակերտներ, որոնց հարցնում ես իրենց իրավունքների և պարտականությունների մասին, լռում են... ինչի՞ արդյունք է, որ հիմնական դպրոցի ավարտական դասարանում սովորող աշակերտները պատկերացում չունեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Պատասխանն ակնհայտ է. թերի մանկավարժական աշխատանք... կամ որքանո՞վ է տրամաբանական մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Հենրիկի Գրիգորյանի (Լիլիա Հենրիկի Գրիգորյանի հարազատ քույրը) կողմից արված հայտարարությունը աշակերտներին. «Լիլիա Գենրիխովնան հեսա կդառնա տնօրեն, միասնական քննությանը խնդիր չեք ունենա»(աշակերտները կփաստեն, իհարկե եթե արդեն չեն սպառնացել նրանց): Արդյո՞ք հակամանկավարժական չէ աշակերտների «թևերի տակ ձմերուկներ դնել»-ը:

Նույն Ռուզաննա Գրիգորյանը (դասավանդում է նաև ինֆորմատիկա առարկան) իմ՝ որպես տնօրենի «Մեդիագրագիտությունից» բաց դաս անցկացնել 9-րդ դասարանցիների մոտ 3 օրվա ընթացքում (նյութերն ու լրացուցիչ աջակցությունն էլ առկա) առաջարկին աշակերտների ներկայությամբ, չպահպանելով էթիկայի կանոնները, պատասխանում է. «Ես ժամանակ չունեմ, թող հայրենագիտության ուսուցչուհին կազմակերպի»: Հարց եմ ուղղում աշակերտներին. «Սիրելի աշակերտներ արդյո՞ք գիտեք՝ ինչ է մեդիա գրագիտությունը»: Ինձ են ուղղվում մի խումբ հարցական հայացքներ և ոչ մի ձայն: Միթե՞ կարելի է, որ 21-րդ դարում ապրող և սովորող աշակերտը լինի «մեդիա անգրագետ»:

Պաշտոնակատար լինելու երեք ամսվա ընթացքում շատ ու շատ հարցեր են ինձ համար պարզ դարձել, հասկացել եմ, որ աշխատելով հանրակրթական ուսումնական հաստատությունում, որոշ մանկավարժներ խմբավորում են ստեղծել, բևեռացնում են կոլեկտիվը և, անտեսելով մանկավարժի կոչումն ու առաքելությունը, առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով: Այո, Մարտունին փոքր քաղաք է, և բոլորս մեկս մյուսին շատ լավ ճանաչում է: Ես այսօր աշխատում եմ դպրոցում ոչ թե նրա համար, որ Գալստյան Լևոնի դուստրն եմ և ինձ համար ուրճացված հաստիք է իջեցվել, որ անտեղի ժամանակ անցկացնեմ և աշխատավարձ ստանամ, այլ հսկայական աշխատանք եմ կատարել՝ կոորդինացնելով մանկավարժահոգեբանական թիմի աշխատանքները (տասնյակ ծնողներ կարող են փաստել մեր աշխատանքի մասին) և այսօր այդ աշխատանքի շնորհիվ է, որ ներառական կրթությունը լիովին կայացել է մեր դպրոցում և 2012 թ-ին 12 աշակերտով դառնալով ներառական կրթություն իրականացնող դպրոց, ներկայումս ունենք շուրջ 50-ից ավել աշակերտ: Ես տնօրենի պաշտոնակատար եմ և ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ գործին, տնօրենի թեկնածու չեմ և չեմ էլ եղել, ոչ մի առնչություն չունեմ նոյեմերի 29-ին տեղի ունեցած ընտրության հետ: Այն արտահայտությանը, որ իբր ես ասել եմ, «խորհուրդը մերն է, կձգձգենք մրցույթը այնքան, մինչև ընթացքում «հանեմ», խորհուրդ կտայի հավաստագիր ունեցող միակ թեկնածու Լիլիա Հենրիկի Գրիգորյանին ևս մեկ անգամ ուշադրությամբ ուսումնասիրել կարգը: Ես այսօր աշխատում եմ դպրոցում, միգուցե վաղը հանգամանքների բերումով չաշխատեմ. իսկ ուր մնացին մարդկային արժեքներն ու արժանապատվությունը, չէ՞ որ բոլորս էլ ապրում ենք փոքր քաղաքում և այսպես թե այնպես առերեսվելու ենք դպրոցից դուրս…. 

Ես հպարտ եմ, որ ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, որ Լևոն Ջանիբեկի Գալստյանի դուստրն եմ, մի մարդու, ով հարգված և արժանապատիվ մարդ է հասարակության մեջ, ով իր գործի նվիրյալն է, ով իսկապես կոչումով մանկավարժ է և հարգված տնօրեն, մի մարդ, ում ընտանիքում մեծանալով՝ ինձ մոտ ձևավորվել է այնպիսի արժեհամակարգ և մտածողություն բարոյականության և սկզբունքայնության մասին, որոնց շնորհիվ կայացել եմ կյանքում և դաստիարակում եմ ազգիս համար երկու ապագա զինվոր, հասարակությանը պիտանի անհատներ: Լևոն Գալստյանն այն մանկավարժն ու տնօրենն է, ով հսկայական ավանդ ունի Մարտունու N2 հ/դ-ի կայացման գործում, ում կատարած աշխատանքի շնորհիվ դպրոցն ՈՒՆԵՐ բարձր հեղինակություն ամբողջ հանրապետության տարածքում և ես այժմ փորձում եմ հավաքել այդ հեղինակության բեկորները…

Եվս մեկ անգամ ինձ մեղադրող կողմին խոհեմության կոչ եմ անում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ ոչ մի կապ չունեմ խորհրդի կողմից կայացված որոշման հետ (այո, Մարտունին փոքր քաղաք է և ութ հոգուց բաղկացած խորհուրդը, որի անդամներից երկուսն ինձ հետ առնչություն կարող են ունենալ, բայց դրանով իրենց անաչառությունը չպետք է կասկածի տակ դնել), խորհուրդ եմ տալիս Լիլիա Հենրիկի Գրիգորյանին չընտրվելու պատճառը փնտրել իր մեջ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի զբոսաշրջությունը խորտակվում է կորոնավիրուսի և ահաբեկիչների հետ բարեկամության հարվածներիցԹրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը․ ՄակունցԵթե այս անգամ էլ ադրբեջանցիները չպահպանեն հրադադարը՝ պետք է սկսվի Արցախի անկախության ճանաչման գործընթաց․ Արման ՎարդանյանԱմեն պայմանավորվածությունից հետո Թուրքիան հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. ՓաշինյանՀրադադարը Բաքվի և Երևանի միջև ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8։00-իցՆոր հումանիտար հրադադար ԱՄՆ միջնորդությա՞մբ․ Արթուր ՂազինյանԱդրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորելՌուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Հայաստանն ամենաժամանակից զենքերն է ստանում. Ալիեւ ԱՄՆ և Ֆրանսիան պետք է աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին. Նիկոլ ՓաշինյանԴիրքային ընդմիջում․ լուսանկարներ առաջնագծից Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետԴիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարանԱդրբեջանի նախագահը կրակը դադարեցնելու մտադրություն չունի․ Արծրուն ՀովհաննիսյանԹրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունըՀադրութից հյուսիս, Մարտունիից հարավ կան դիվերսիոն խմբեր․ ընթանում են ոչնչացման աշխատանքներ ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է. Մակրոնը պատասխանել է ԷրդողանինՔիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը. մարդկային կորուստներ չկանՄիքայել Համբարձումյանը աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերԱռանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի. Փաշինյանը՝ հնդկական WION-ինՀայկական հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 450 հիվանդ կարիք ունեբուժկենտրոն տեղափոխվելուՕրվա ընթացքում հրետակոծության են ենթարկվել Ասկերանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերըՀրաշքով փրկված զինվորը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակըԱխր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքինՄենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք․ Աղավնոյի կանայք մնացել են գյուղում ու լավաշ են թխում զինվորների համարՈՒՂԻՂ. Երթ-մոմավառություն՝ ի հիշատակ առաջնագծում զոհված զինծառայողներիՀենց հիմա Փարիզում․ հայերի խաղաղ ցույցըԱդրբեջանում Գաբալայի ավիաբազայում հայտնաբերվել են լրացուցիչ թուրքական F-16-ներՔաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանությանը. Գարեգին Բ-ի կոչըՆիդերլանդներում Էրդողանին անվանել են ահաբեկիչ և ծաղրանկար հրապարակել. ErmenihaberՖրանսիացի պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվելՀայ զինվորն օր-օրի դառնում է իրադրության տերը. Սենոր ՀասրաթյանԿարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հայերի նկատմամբ ատելություն են տարածում2011-ին Կազանում կար պատրաստի տեքստ, Ալիևը վերջին վայրկյանին հրաժարվեց. ՓաշինյանՀայոց պետականության պաշտպանները Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն․ ՊՆ Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում Արևային եղանակը կպահպանվիԱջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել
Ամենադիտված